Thursday, 18 04 2024
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»

Դրամը շարունակում է արժեզրկվել. պատգամավորը վստահ է՝ տնտեսության ակտիվացումը կնպաստի դրամի կայունացմանը

Հայաստանում դրամը շարունակում է դանդաղ արժեզրկվել՝ դոլարի, եվրոյի նկատմամբ, դոլարի փոխարժեքն անցել է 532 դրամը, եվրոյինը՝ 624 դրամը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր տնտեսագետ Գևորգ Պապոյանը, սակայն, պնդում է, որ արժեզրկման պրոցեսը դանդաղել է, և վերջին շրջանի որոշակի փոփոխությունները նորմալ ու կարճատև երևույթ են՝ պայմանավորված տնտեսական գործոնների փոփոխությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պապոյանը համոզմունք հայտնեց, որ դրամի կայունացմանը կնպաստեն տնտեսության՝ արդեն նկատվող ակտիվացումը, ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, հասարակության խարսխվող սպասումները, ներդրումների հոսքը:

Ըստ rate.am կայքի՝ վերջին տվյալով հայաստանյան բանկերում դոլարը վաճառվել է առավելագույնը 536 դրամով, նվազագույնը՝ 535-ով, գնվել է առավելագույնը 531.50-ով, նվազագույնը՝ 530.50-ով: ԿԲ-ի հրապարակած վերջին տվյալներով՝ ապրիլի 1-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմել է 532.14 դրամ՝ նախորդ օրվա նկատմամբ աճելով 0.97 դրամով: Եվրոյի փոխարժեքը ևս աճել է 1.67 դրամով և կազմել 624.63 դրամ: Սակայն այս աճի ֆոնին, թեև չնչին, սակայն նվազել է ռուբլու փոխարժեքը 0.01 դրամով և կազմել 7.01 դրամ:

Համեմատության համար. պատերազմից առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 26-ին դոլարի փոխարժեքը կազմել է 485.27 դրամ, եվրոյինը՝ 565.05 դրամ, ռուբլունը՝ 6.28 դրամ:

Պատգամավոր Պապոյանը, սակայն, կարծում է. «Արժեզրկման պրոցեսը հիմա մեծ հաշվով դանդաղել է: Սա շատ սովորական ընթացք է, երբ կայունացած իրավիճակից 2-3 դրամ վերև կամ ներքև է իջնում: Ես կարծում եմ, որ այն արդեն կայունացել է, և որոշակի փոփոխությունները, որ կան, ժամանակավոր տնտեսական գործոնների փոփոխության արդյունք են՝ մակրոտնտեսական, միկրոտնտեսական»:

Ըստ տնտեսագետ-պատգամավորի՝ դրամի արժեզրկման օբյեկտիվ պատճառներ, հիմքեր չեն եղել և այս պահին էլ չկան: «Դրանք առաջին հերթին պայմանավորված են եղել բնակչության վարքագծային փոփոխություններով՝ ապագայի սպասումների հետ կապված: Բայց կարծում եմ, որ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման տեսլականը, որը առաջադրել ենք, խարսխել է այդ սպասումները: Եվ նվազագույնը դեպի վատ ուղղությամբ չի գնում: Ես կարծում եմ, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո, մինչև այդ էլ, դեպի լավ ուղղությամբ են գնալու: Ներքաղաքական իրավիճաի կայունությունն ակնհայտորեն բերելու է այդ սպասումների դեպի դրական ուղղղությամբ շարժվելուն, նվազագույնը դեպի բացասական ուղղությամբ սպասումներն ավարտվել են»,-ասաց նա:

Պապոյանը նաև նկատում է, որ հիմա տնտեսական ակտիվությունը ամեն ամիս հաջորդ ամսվա համեմատ ավելի դրական ուղղությամբ է գնում, ինչն էլ բերում է շրջանառության, առևտրի ծավալների շարունակական ավելացմանը: «Երբ տնտեսությունն աճում է, մարդիկ խանութներից շատ ապրանքներ են գնում, ներմուծողներն էլ, բնականաբար, ավելի մեծ պատվերներ են իրականացնում, այդ մեծ պատվերի համար վճարելու համար էլ պետք է այստեղից դոլար գնեն, որ արտերկրում դոլարով վճարեն: Այդ տրամաբանության մեջ պահանջարկի որոշակի ավելացում է տեղի ունենում: Եվ այդ պահանջարկը ժամանակավորապես բերելու է արտարժույթի աճի որոշակի ավելացման, բայց ես կարծում եմ, որ հեռանկարում, ակնհայտորեն, եթե փոխարժեքի նվազեցում տեղի չունենա, ապա աճը գրեթե բացառում եմ»,-ասաց Պապոյանը:

Այսպիսով՝ նա համոզված է, որ տնտեսության ակտիվացումը կօգնի դրամի կայունացմանը:

Պապոյանը նաև նկատում է, որ դրամի արժեզրկումը ինչպես խնդիրներ, այնպես էլ հնարավորություններ է ստեղծում: Արժեզրկումն ակնհայտորեն նպաստում է գնաճին, քանի որ ներմուծվող ապրանքների գներն աճում են, բայց միևնույն ժամանակ արժեզրկումը նպաստում է, որ արտահանվող հայկական ապրանքն ավելի մրցունակ դառնա միջազգային շուկաներում, և արտահանման ծավալներն ավելանան: «Օրինակ՝ գյուղմթերքի մրցունակությունն աճել է, որովհետև, եթե այն ժամանակ պետք է վաճառեին, ասենք, 2.5 դոլարով, որ իրենց ցանկալի դրամային արժեքով գումարը ստանային, ապա հիմա անգամ 2 դոլարով վաճառելու դեպքում այդ ցանկալի արդյունքը կարող են ստանալ»,- ասաց նա ու հավելեց, որ դա բերելու է արտահանման աճին, հատկապես՝ գյուղմթերքի:

Պատգամավորը նկատում է, որ զուգահեռ նաև տնտեսական ակտիվությունն է ավելանում, դրսից ներդրողներ են գալիս: Նա վստահեցնում է, որ ի տարբերություն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի, այս տարի գրեթե ամեն օր մի ներդրումային ծրագիր լինում է, ինչն էլ ենթադրում է արտարժույթի ներհոսք Հայաստան: «Ես կարծում եմ, որ դա նույնպես իր ազդեցությունը կունենա փոխարժեքի ոչ միայն կայունացման, նաև դեպի ներքև իջնելու պրոցեսի սկսման համար»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արհեստական միջամտության կարիք կա՞ դրամի կայունացման համար, ԿԲ-ն ի՞նչ պետք է անի, Պապոյանը հիշեցրեց, որ ԿԲ-ն այս ընթացքում երկու անգամ փոփոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչն իր ազդեցությունն ունեցել է: «Արհեստական միջամտություն ասելով՝ շատերը նկատի ունեն դոլարն արհեստականորեն շուկա մտցնելը, այդ տիպի գործընթացներ երկու անգամ տեղի են ունեցել, բայց շատ փոքր մասշտաբով, այնպես որ արհեստական միջամտության կարիքն անգամ չի առաջացել: Եթե տնտեսությունը զարգանում է այն ուղղությամբ, որը դու ես ուզում և եթե բնակչության սպասումները խարսխված են դեպի դրական, բացասական սպասումներ չկան, ապա այս իրավիճակում, կարծում եմ, կարիք չկա և սխալ է անընդհատ դոլար մտցնել շուկա: Եթե սպասումները բացասական ուղղությամբ են, ապա, միևնույն է, դոլարի ներհոսքը ոչինչ չի կարող փոխել»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքի միջոցով ԿԲ-ն ավելի արդյունավետ կարող է ազդել: «Կարծում եմ, որ ԿԲ-ում ունենք բավականին պրոֆեսիոնալ թիմ, և, որ իրենք բավականին արդյունավետ աշխատում են, մտահոգություններ չկան, ավանդները վերականգնվում են»,- ասաց Պապոյանն ու կարևորեց, որ չլինեն արհեստական ցնցումներ առաջացնող հայտարարություններ, որոնք մարդկանց մոլորության, խուճապի մեջ կգցեն:

Պատգամավորը կարծում է, որ մտահոգվելու կարիք չկա, գտնվում ենք վերականգնման փուլում, տնտեսական աճի փուլում: Չեն կարող լինել այնպիսի բարդություններ, որոնք հաղթահարելի չլինեն:

Թեև պատգամավորը նկատել է, որ դրամն արժեզրկվել է մոտ 10 տոկոսով, սակայն չի կարծում, թե դա շատ անհանգգստացնող ցուցանիշ է: «Մենք ունեցել ենք ժամանակաշրջաններ, երբ մեր արժույթն ավելի շատ է արժեզրկվել՝ ընդ որում միանգամից: 2009-ին արժեզրկվել է ավելի քան 20 տոկոսով, հետո մինչև 25 տոկոսով, 2014-ին՝ 17-18 տոկոսով: Հիմա, արժեզրկումն ավելի փոքր է»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում