Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է հերթական անդրադարձը հետպատերազմական իրավիճակին և Արցախի շուրջ ստեղծված իրադրությանը՝ քննադատելով Հայաստանի այն դիրքորոշումը, որ Արցախի հարցի լուծումը ԵԱՀԿ մանդատի շրջանակում է: Տեր-Պետրոսյանը քննադատում է հնչող այդ հայտարարությունները՝ ասելով, թե բանալին Ռուսաստանի ձեռքում է, և լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում դիտարկելը կբերի հերթական աղետի: Տեր-Պետրոսյանը այդ համատեքստում մեջբերել է իր նախորդ տարիների ելույթներից հատվածներ, որոնցում նա խոսում է հենց այն մասին, թե լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, քանի որ Ռուսաստանի համար Այսրկովկասը կենսական շահերի գոտի է, և Ռուսաստանն ըստ էության այդ գոտին չի թողնի այլ ուժերի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ: