Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Ակտիվացնել դուդուկի հանրահռչակումը. Երևանում կանցկացվի Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն

Երևանում ապրիլի 5-ից մայիսի 5-ը կանցկացվի Դուդուկահարների միջազգային  մրցույթ-փառատոն: Միջոցառման նախաձեռնող, դուդուկահար, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Էմմանուել Հովհաննիսյանը «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ մրցույթ-փառատոնն անցկացվելու է երեք փուլով: Մասնակիցները մինչև 22 տարեկան երաժիշտներ են:

«Մի քանի փուլով ներկայացնելու ենք հայկական ժողովրդական երաժշտության տարբեր ճյուղեր՝ հոգևոր, աշուղական, պարային, ծիսական ստեղծագործություններ և այլն: Բավական մեծ թվով մասնակիցներ ունենք՝ այդ թվում արտասահմանից, ովքեր հետաքրրքված են հայկական երաժշտությամբ՝ Ռուսատանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Բելգիայից: Նրանք ազգությամբ հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ են»,-ասաց Էմմանուել Հովհաննիսյանը: Նպատակն այն է, որ աշխարհին ցույց տանք դուդուկի հայկական լավագույն դպրոցը, և այն, որ դուդուկի լավագույն վարպետները միշտ հայերն են եղել: Նա ընդգծեց, որ այսօր արդեն ունենք վարպետների հետևից գնացող սերունդ, որն ապագայում նույնպես կապացուցի հայկական դուդուկի լավագույնը լինելու իրողությունը:

«Մրցույթի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ տեսանք, որ ադրբեջանցի երաժիշտներից մեկը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում դուդուկ նվագեց: Միգուցե փորձում էին տիրանալ նաև մեր մշակույթին: Քանի որ մենք ունենք դուդուկահարների լավագույն բանակը, հետևաբար շատ արագ նման նախաձեռնությամբ հանդես եկանք: Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցների ելույթները ձայնագրվելու, տեսագրվելու և սոցիալական հարթակներում լայն տարածվելու են»,- ասաց Էմմանուել Հովհաննիսյանը:

Ինչպես ասում է համաշխարհային երաժշտության ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցիչ, լրագրող Արմեն Մանուկյանը՝ դուդուկը, հայկական ժողովրդական գործիքները աշխարհում տարածելու գործում դեռ շատ անելիքներ կան: Անհրաժեշտ է համակարգված, ակտիվ գործունեություն այդ հարցում:

«Ես վերջին տարիներին նկատում եմ, որ այն երաժշտական ալբոմներում, որտեղ հնչում է դուդուկ, այն ներկայացված է կամ մեր հարևան կամ եվրոպական երկրներից: Ոչ մի տեղ չի նշվում, որ այն հայկական երաժշտական գործիք է: Ես հույս ունեմ, որ այս մրցույթ-փառատոնը նոր ալիք կբարձրացնի դուդուկի զարգացման, տարածման գործում, ի հայտ կգան նոր դեմքեր, կլինեն ձայնագրություններ»,- ասաց Արմեն Մանուկյանը:

«Գուրջիև» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն էսկենյանի խոսքով, սա իսկապես մեծ նախաձեռնություն է, որի շուրջ համախմբվել են լավագույն դուդուկահարները:

«Դուդուկահարների մոտ շատ բան է պահպանված մեր հայկական երաժշտության կատարողականության հետ կապված: Այն, ինչը գործածության մեջ է և տեր ես լինում, մնում է քոնը, իսկ երբ ուշադրություն չես դարձնում, ուրիշներն են փորձում այդ արժեքներն իրենց վերագրել, այսպես ասած, իրենցով անել: Այստեղ կարևոր է մեր կողմից բարձր կատարողական մակարդակով մեր նվագարանները ներկայացնելը: Կարևորելով այս մրցույթ-փառատոնը՝ կուզենայի, որ մեր մյուս նվագարանների հետ կապված ևս նման նախաձեռնություններ լինեն»,-ասաց Լևոն Էսկենյանը:

Մրցույթ-փառատոնի պատվավոր հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանն է: Ժյուրիի կազմում կլինեն այնպիսի երաժիշտներ, որոնց վաստակը թույլ չի տա կասկածել մրցույթի հեղինակությանը: Արցախից ժամանող դուդուկահարներին անակնկալներ են սպասում՝ անկախ նրանից մրցանակների կարժանանան թե ոչ: Առաջին մրցանակակիրները հնարավորություն կունենան Հայաստանի Հանրային ռադիոյում ձայնագրելու CD՝  բաղկացած իրենց կատարումներից: Երկրորդ և երրոդ տեղերը զբաղեցրած մասնակիցները նույնպես ձայնագրվելու հնարավորություն կունենան:

Լավագույն մասնակիցները կհամագործակցեն հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր ստանալ դուդուկի լավագույն մասնագետներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում