ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել էր Սահմանադրական դատարան: Դիմումով վիճարկվում է մի շարք օրենքների ամապատասխանությունն այնքանով, որքանով դրանք, անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո, դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն:
Դատախազությունը նշում է, որ բարձրացված հարցի կապակցությամբ ՍԴ որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ որոշում ձևավորել սույն քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցով:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Փաստաբանը նաև ընդգծեց. «Մարտի 1-ով ընթացել է բոլորին մաքրելու քաղաքական գործընթացը»:
Մանրամասները՝ տեսանյութում: