Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Ուժեղ Մինսկի խո՞ւմբ, թե՞ միայն Ռուսաստան. Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած կոնցեպտում կա ռացիոնալության հատիկ

«Հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով»,- iLur.am-ում հրապարակված հոդվածում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանն անդրադարձել է իր այն մտքին, որ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում», որը, ըստ նրա, «տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների և թե՛ օրվա իշխանությունների կողմից»:

«Իմ համոզմամբ՝ Արցախի հարցում մեզ վիճակված ողբերգության գլխավոր պատճառներից մեկն այս իրողության չգիտակցումը կամ անտեսումն է եղել նախորդ երկու և ներկա իշխանությունների կողմից: Եթե սա միայն պատմական իրողության արձանագրում լիներ, ես հարկ չէի համարի կրկին անդրադառնալ դրան: Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես Կառավարության անդամների և հատկապես Արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն արդեն իսկ ռազմական ներկայություն ունի Արցախում, կարելի է ասել, որ առաջին նախագահի  նշած կոնցեպտում կա ռացիոնալության հատիկ: «Այնուամենայնիվ այնպես չէ, որ ամեն ինչ, ինչ համապատասխանում է իրերի իսկական դրությանը, պետք է բարձրաձայնել, քանի որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը շարունակելն է։ Նաև գիտենք, որ  Արևմուտք-Ռուսաստան հակասությունների առանցքում կան որոշակի շահեր, որոնք Հայաստանը պարտավոր է ուղղակի առաջ տանել ու իրացնել։ Բայց վերցնել ու ամբողջ գործընթացը վերագրել կենտրոններից որևէ մեկին, այնքան էլ չի համապատասխանում այն գերակայություններին, որոնք այսօր պետք է ունենա Հայաստանի արտաքին քաղաքականությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մյուս կողմից էլ, մեր զրուցակցի խոսքով,   պետք է  հաշվի առնենք, որ առաջին նախագահը պետական պաշտոնյա չէ, իր սեփական կարծիքն է  հայտնում ու ազատ է արտահայտել այդ կարծիքն այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը թեպետ այն կարծիքին է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության  կարգավորման մեջ ունի մեծ դերակատարություն, համաձան չէ Տեր-Պետրոսյանի դիտարկման հետ, թե լուծման բանալին գտնվում է Ռուսաստանում: «Բոլորս էլ գիտենք, որ Ռուսաստանն ունի մեծ դերակատարություն, ինքը ոչ մի նոր բան չի ասել։ Բայց այդ մարդը մի նպատակ ունի՝ պետք է ապացուցի, որ ինքը ճիշտ է եղել։ Հավանաբար  նաև ռուսների հանդեպ պարտավորությունների մաս ունի։ Մենք անպայման պետք է վերականգնենք Մինսկի խմբի ֆորմատը, պաշտոնական Երևանն էլ ունի նման դիրքորոշում։ Ու պատահական չէ արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ մեզ պետք է ուժեղ Մինսկի խումբ։ Ես դա համարում եմ լավագույն ճանապարհը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝ նոյեմբերի 9-ից հետո իրավիճակ է փոխվել նաև աշխարհում. «Առաջինը՝ նկատի ունեցեք ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունը, Չինաստանը 400 միլիարդ դոլարի ներդրում է անում Իրանում, դարձնում այդ պետությունը գիգանտ ու Թուրքիային մրցակից, ինչ-որ տեղ փակում նաև Ռուսաստանի ջանքերը դեպի հարավ։ Այդ երկու գործոնը առաջիկայում շատ բան կարող են փոխել։ Ակնհայտորեն Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների՝ 17+ ուժերի, նախկին նախագահների, բլոգերների  ջանքերը ձախողվում են՝ օգտագործել Հայաստանի ապակայունացումը վարչապետին իշխանությունից հեռացնելու համար։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես եղել է անցյալում, այնպես էլ մնում է։ Երբ Բիշքեկում ստորագրեցին այդ զինադադարը, նա պետք է Հայաստանի բանակն ու հասարակությանը պատրաստեր պատերազմի, թույլ չտար երկրում կողոպուտ, գողապետության առաջացում՝ մենք բոլորովին այլ վիճակում կլինեինք։ Հիմա  որպեսզի նա կարողանա իր 40 տարվա սուտը հաստատել, գիշեր-ցերեկ խոսում է նույն բաների մասին։ Մենք խնդիր ունենք Ռուսաստանի հետ քաղաքականության հավասարակշռման և ֆինլանդականացման։ Ֆինլանդիան  կարողացել է  գտնել այդ բալանսը և՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում, և՛  որ դա չխանգարի աշխատել աշխարհի, Եվրոպայի  հետ։ Մենք էլ դրան պետք է ձգտենք, այդ մարդիկ հոգեկան տվայտանքների մեջ են պարզապես։ Չգիտեմ, թե այս ընտրությունները ինչ արդյունք կտան, բայց գոնե այդ «Ղարաբաղ» կոմիտեից  ու նրա շուրջը ծվարածներից պրծնեինք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում