Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախի իշխանությունները լավ աշխատում են, իսկ ՀՀ իշխանությունները խճճված են. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

– Հայաստանի և Արցախի ղեկավարները համատեղ խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ նշվել է, որ Արցախում մեծ ծավալի բնակարանաշինության գործընթաց է սկսվում: Ձեր կարծիքով՝ դա որքանո՞վ կհոգա արցախցիների կարիքները, որքանո՞վ այդ գործընթացը թափանցիկ կլինի, գումարներ չեն մսխվի:

– Այո՛, գործընթացը լինելու է թափանցիկ, բայց որևէ մեկը չի կարող կասկածել դրա՝ նպատակային օգտագործման վերաբերյալ: Իհարկե, լինելու են մարդիկ, որոնք թերահավատ են լինելու, չեն հավատալու և չեն ուզենալու հավատալ: Լինելու են մարդիկ, որ ասելու են՝ կերան, թալանեցին, բայց մենք պետք է այնպես անենք, որ առավելագույն թափանցիկության միջոցով կարողանանք պահպանել արդարությունը, և ժողովուրդն իմանա, որ ամեն ինչ արդար է արվում, չեն մսխվում, չեն թալանվում գումարներ: Մենք դրա հնարավորությունն ունենք, դրան հասնելու ձևը գիտենք, ինչպես անել, որ թափանցիկ ու արդար լինի: Ժամանակը դա ցույց կտա: Ինչ վերաբերում է նրան, թե բնակարանաշինությունն ինչ արդյունք կտա, իհարկե, ոչ միայն բնակարանային շինարարությունը, այլ ամեն ինչն է կարևոր: Այսինքն՝ անվտանգության տեսանկյունից միջոցառումներ կան այստեղ անելու, պաշտպանության տեսակետից քայլեր կան կատարելու, որպեսզի մարդիկ իմանան, որ պաշտպանված են, անվտանգ են: Միայն բառերով չէ, որ ասենք՝ անվտանգ է, այլ գործով դա պետք է ցույց տանք, և մարդը պետք է իր աչքով դա տեսնի: Բնակարանաշինություն, անվտանգություն, սոցիալական բարեկեցություն ապահովել պետք է, հետևաբար, պետք է զարգացնենք տնտեսությունը, դրա համար պետք է ոռոգման համակարգ, նոր հողերի յուրացում: Հիմա մենք արդեն չունենք հարթավայրային մաս, նախալեռնային ու լեռնային է: Այս տեսանկյունից մենք շատ անելիքներ ունենք: Պատերազմը մեզ դրեց լուրջ խնդիրների առջև, մենք Արցախը կորցնելու վրա ենք, բայց չպետք է կորցնենք: Մենք պետք է պարտավորություն ստանձնենք Արցախը պահպանել որպես հայկական, լծվենք այդ աշխատանքին և ամեն ինչ անենք, որ իմ նշած միջոցառումները կատարենք, որ արցախցին իրեն ապահով զգա:

Տեսակետ կա, որ բնակարանաշինությունից առաջ, նախ, պետք է բանակը շտապ հզորացնել, որ եղածն էլ չկորցնենք: Դուք կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

– Իհարկե, այս գործերին մենք պետք է առաջնահերթություն տանք և հերթով կատարենք: Իհարկե, առաջին տեղում անվտանգությունն է, հետո նոր միայն մտածենք մեր գլխավերևում տանիք ունենալու, տուն ու բնակարան ունենալու մասին: Պետք է նաև տնտեսություն ունենանք, որ զարգանանք: Այսինքն՝ հերթականությամբ ամեն բան պետք է անենք, հերթականությամբ, բայց գրեթե միաժամանակ:

Վերջին օրերին քննադատություններ են հնչում, թե ինչ կարիք կա, որ Արցախի նախագահը 40 խորհրդական ունենա, որ Արցախի իշխանությունները ծախսերը ռացիոնալ չեն իրականացնում: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս քննադատություններին:

– Ես կարող եմ պատասխան տալ միայն իմ մասով, որ իմ անելիքները բավական մեծ են, ծանր են, իմ աշխատանքներն ավելին են, քան այդ քննադատողները պատկերացնում են: Իսկ մնացած հարցերը հերթով կամաց-կամաց կանենք: Այդպիսի հայտարարություններ անող մարդիկ գործին օգուտ չեն տալիս, ընդհակառակը, նրանց արածը մի տեսակ ապատեղեկատվության նման մի բան է, կարելի է բնութագրել անգամ որպես բամբասանք: Նման բաներ չաշխատող և աշխատանքից անտեղյակ, բամբասող մարդիկ են ասում:

Հայտնի է ձեր քննադատական վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ, սակայն Արցախի իշխանությունները համագործակցաբար աշխատում են ՀՀ իշխանությունների հետ: Դուք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

– Այո՛, Արցախի իշխանությունները նորմալ, լավ աշխատում են, իսկ Հայաստանում իշխանությունները խճճված են, այնտեղ խոր ճգնաժամ է, մինչդեռ Արցախում այդ ճգնաժամը չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում