Monday, 19 04 2021
Խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում անց է կացվել Հաղթանակի օրվան նվիրված շքերթի փորձը
12:30
Օսթինում երեք մարդ Է զոհվել գնդակոծության հետևանքով
12:20
«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
12:01
Եվրոպական առաջատար ակումբները հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին
Ալիևի վրա ամերիկա-ռուսական ճնշման ուրվագիծը
Մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին
11:40
Բրիտանիան նոր օրենք է մտցնում Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարելու համար․ Times
«120 grammi» ընկերությունը կապ չունի Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման հետ․ ԱԳՆ
«Տղա՛ս, թուրքը թուրք է, ի՛նչ ալ ընէ, խօսի կամ գրէ, պէտք չէ վստահիլ թուրքին»․ Արամ Ա
ՀՀ-ում COVID-19-ի 298 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 17 մարդ
ԵԽԽՎ-ն Հայաստանից հրավերի է սպասում
Պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը
10:40
Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայի կողմից գնդակոծությունների մասին
10:30
Չիկագոյում 7-ամյա աղջիկ է զոհվել McDonald’s-ի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում
10:20
Լուիզիանայում հինգ մարդ է տուժել հրաձգության հետևանքով
Թուրքիան հավանություն է տվել «Սպուտնիկ-V»-ի արտադրությանը
Փաշինյան – Օնիկ Գասպարյան վեճի խմորը դեռ շատ ջուր կվերցնի
09:50
Նավթի պաշարների կրճատումը կարող է հանգեցնել դրա արժեքի բարձրացմանը մինչև 74 դոլար․ Bloomberg
09:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:30
Ճապոնիայի վարչապետը Բայդենի հետ հարաբերությունները վստահելի է անվանել
Գերիների վերադարձն ավելի մեծ արժեք է, և եթե հարցն այդպես է դրված, լավ կլինի՝ Հայաստանը տա համաձայնություն Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին
09:10
Թրամփը քննադատել է մինչև սեպտեմբերի 11-ը զորքն Աֆղանստանից դուրս բերելու որոշումը
«Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարությունից հետո պետք է իրավական գործընթաց սկսվեր»
08:45
Ծնունդդ շնորհավոր, Քորթնի Քարդաշկա՛ն, իմ հայ թագուհի․ Քիմ Քարդաշյանը՝ քրոջը
08:30
Արքայազն Հարրին չի պատրաստվում Բրիտանիայում երկար մնալ պապի հուղարկավորությունից հետո
08:15
Տեխասում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ․ կան զոհեր
Հայաստանի արտառոց դիսբալանսը. ժամանակ չկա, պետք է ուղղել արագ, բայց առանց ծայրահեղության մեջ ընկնելու
07:45
ԱՄՆ-ում Tesla-ի ավտոպիլոտ համակարգով մեքենան վթարի է ենթարկել 2 մարդու. WSJ
00:00
Թագավորական ընտանիքի անդամները սառն են դիմավորել արքայազն Հարիին

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կնքվել է ճնշումների ու սպառնալիքի ներքո, ՄԱԿ-Ի ԱԽ-ում դրա վավերացումը մեզ ոչինչ չի տա

Անցած տարեվերջին Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված պատերազմում ռումբերի պայթյուններն ու կրակոցները դադարել են, բայց հիմքում ընկած հակամարտությունը չի ավարտվել, գրում է Foreign Policy հանդեսը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու վերջնական խաղաղության։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը հարցեր ուղղեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանին։

– Պարոն Սարգսյան, հոդվածում առաջարկվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ձեր կարծիքով՝ դա ի՞նչ կտա։

Այդ փաստաթուղթը ստորագրվել է ուժի սպառնալիքի տակ, ճնշումների ներքո և, բնականաբար, որևէ կերպ չի կարող բխել մեր շահերից։ Բնականաբար, այդ նույն ձևակերպումներով Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը որևէ կերպ չի կարող արտացոլել Հայաստանի շահերը, չի կարող արտացոլել նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա։

-Իսկ ինչո՞ւ է, ըստ Ձեզ, նման հեղինակավոր պարբերականը այդպիսի առաջարկով հանդես գալիս։

– Հիմա, առհասարակ, առաջարկները շատ-շատ են, գալիս են ամենատարբեր տեղերից, ամենատարբեր փորձագետներից, տարբեր կողմնորոշում ունեցող քաղաքական հոսանքներից։ Իհարկե, հեղինակավոր պարբերական է, բայց միշտ չէ, որ առաջարկված մտքերն ու գաղափարները մեզ համար պետք է ընդունելի լինեն։ Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ պետք է իհարկե ուշադրություն դարձնել, թե փորձագիտական հանրույթն ինչ է խոսում, բայց նաև հստակ առաջնորդվել մեր պետական շահերով։

– Հոդվածում նաև խոսվում է առաջիկայում ամերիկյան քաղաքականության փոփոխության մասին։ Կարծում եք՝ ղարաբաղյան խնդրի հետ կապված դա հնարավո՞ր է։

Փոփոխություն, բնականաբար, լինելու է՝ ուզենք թե չուզենք։ Մասնավորապես՝ նոր վարչակազմ, նոր քաղաքականություն, նոր ակտիվություն, նոր նախաձեռնողականություն։ Սրանք այն հանգամանքներն են, որոնք հուշում են, որ փոփոխությունն այս տարածաշրջանում, այսպես թե այնպես, լինելու է։ Փոփոխություններ լինելու են՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային նոր իրողությունները։ Այնպես որ, փոփոխությունների պետք է սպասել՝ ոչ միայն նրա համար, որ մեր տարածաշրջանն է փոխվել, այլ որովհետև փոխվել է ԱՄՆ վարչակազմը՝ արտաքին քաղաքական առաջնահերթություններով։

– Նաև նշվում է, որ պետք է լինի Միացյալ Նահանգների դիվանագիտական ջանքերի ակտիվացումը՝ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը պետք է դեսպանի կարգավիճակ ունենա։

– Իրավիճակն այսպիսին է՝ վերջին տարիներին Թրամփի վարչակազմը մի փոքր ավելի քիչ էր ուշադրություն էր դարձնում Մինսկի խմբի համանախագահ դեսպանի կարգավիճակին։ Եթե նախկինում դեսպանն ընդամենը մեկ պորտֆել ուներ և այդ հարցով էր զբաղվում, ապա հետագայում որոշ շտկումների արդյունքում մի դեսպանին կարող էին տալ մի քանի տարբեր պորտֆելներ։ Եթե խոսքը գնում է այդ մասին, ուրեմն ես գտնում եմ, որ առավել էֆեկտիվ կլինի, որ մեկ դեսպանը հիմնավորապես կենտրոնացած լինի մեկ խնդրի վրա։ Եթե Միացյալ Նահանգները կարծում է, որ իր համար առավել էֆեկտիվ կլինի, որ մի քանի պորտֆել ունենա, զբաղվի մի քանի խնդիրներով՝ դա իրենց որոշելիքն է։ Բայց ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները հիմա կգնա կարգավիճակն ամրացնելու ճանապարհով։

– Հնարավո՞ր է նաև համանախագահի անձի փոփոխություն լինել։

– Ես չեմ բացառում, որովհետև, սովորաբար, վարչակազմի փոփոխությունը դա է ենթադրում։ Եթե փոխվում է նախագահը, պետքարտուղարը, բնական է, որ փոխվում են նաև բարձրաստիճան դիվանագետները։ Օբամայի ժամանակ Հոգլանդը ժամանակավոր պաշտոնակատար էր, հետո նշանակվեց մեկ այլ դիվանագետ՝ Էնդրյու Շաֆերը։ Այնպես որ, այո՛, կարող են փոփոխություններ լինել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});