Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Կարմիր Շուկայի կարգավիճակի փոփոխությունը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

– Վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Կարմիր Շուկան կարող է հանձնվել 30 գերիների վերադարձի դիմաց: Որքանո՞վ են իրականությանը մոտ նման խոսակցությունները, կա՞ն նման քննարկումներ:

– Ադրբեջանական կողմը տարբեր խողովակներով գուցե նմանատիպ տեղեկություն է տարածքում, բայց այդ տեղեկությունն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Գերիների խնդիրը մարդասիրական ոլորտում է և մեզ համար առաջնային կարևորություն ունի՝ հասկանալու, որ Ադրբեջանն, ըստ ամենայնի, խոչընդոտում է այդ գործընթացին: Մենք աշխատում ենք և փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանք օր առաջ ազատ արձակվեն: Ամեն մի մարդու կյանք, ամեն մի մարդու ճակատագիր մեզ համար չափազանց կարևոր է: Իսկ այդ հարցը Կարմիր Շուկայի հետ կապելն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, վաղը կարող է ասեն՝ Երևանն էլ տվեք: Սա չի նշանակում, որ գերիների հարցով չենք զբաղվում, անտեսում ենք, ամենևին: Բայց ուղղակի այսպիսի մոտեցումը լուրջ վտանգ է անվտանգությանը, որովհետև, անկախ ամեն ինչից, Կարմիր Շուկայի կարգավիճակի փոփոխությունը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Սա նաև միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

Որքանո՞վ է հնարավոր ունենալ մի իրավիճակ, երբ բանակցությունների արդյունքում վերականգնվի նախկին ԼՂԻՄ տարածքը: Խոսքը, մասնավորապես, Հադրութի, Շուշիի մասին է:

– Դա փիլիսոփայական հարցադրում է, քանի որ ամենաանիրատեսական երևույթը կարող է իրատեսական լինել, բայց դա, առաջին հերթին, կախված է մեր աշխատանքից, կախված է հանգամանքներից, հազար ու մի երևույթից: Հետևաբար, ես հիմա չեմ ուզում՝ մենք քաղաքական կիկոսությամբ զբաղվենք: Իրավիճակը, զարգացումները և մեր աշխատանքը ցույց կտա, թե ինչ կլինի: Առհասարակ, ուզում եմ ասել, որ Արցախի բռնազավթված տարածքները մեզ համար եղել են և կմնան հայկական, կմնան մերը, և դրանց դեօկուպացիան մեր կարևոր խնդիրներից մեկն է: Այստեղ միայն նախկին ԼՂԻՄ-ի մասին չէ խոսքը: Ի՞նչ է, Քարվաճառը կամ Բերձորը, կամ Քաշաթաղը մերը չե՞ն: Այս համատեքստում պետք է նայել ամեն ինչ:

Ադրբեջանական լրատվամիջոցները նորից սկսել են «Իսկանդերի» թեման շահարկել, ասում են, որ Շուշիում «Իսկանդերի» բեկորներ են գտել: Ի վերջո, ինչ է ձեզ հայտնի, կիրառվե՞լ է «Իսկանդեր», թե՞ ոչ:

– Դրա մասին այնքան ենք խոսել, դա չէ, որ մեզ պետք է մտահոգի: Մեզ պետք է մտահոգեն այլ երևույթներ, մեզ պետք է մտահոգեն այնպիսի գաղափարներ, ինչպիսին են՝ Շուշին ադրբեջանական է, Ալիևի ժպիտը Ջոկոնդայի ժպիտին հավասար է, Քարվաճառը մերը չէ, Ցեղասպանությունը չպետք է ճանաչել: Սրանց մասին պետք է մտածել, ի՞նչ կապ ունի «Իսկանդերը» և այն, թե ադրբեջանցին ինչ է ասում դրա մասին: Մեր ամենամեծ վտանգը ներսից է, այլասերված գաղափարները, այլասերված պատկերացումները, դրանք են մեր տունը քանդում: Իսկ թե ադրբեջանցին ինչ է ասում, դա երկրորդական, երրորդական է:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն Արցախի մասով, որտեղ բավականին մեծ անդրադարձ կա պատերազմին, նշվում է, որ Արցախի դեմ պատերազմով, իսկ հետո եռակողմ համաձայնությամբ Ռուսաստանն ու Թուրքիան հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնել են Ադրբեջանին:

– Ընդհանրապես բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է պարզաբանենք գոնե մենք մեզ համար: Եթե խոսքը վերաբերում է Թուրքիային, ապա Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Այդ ո՞նց է, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ Թուրքիան հարձակում է գործում Արցախի դեմ, Հայաստանի դեմ, Մերձավոր Արևելքից բերում է հազարավոր գրոհայինների, տեռորիստների, մարդասպանների: Հիմա մարդիկ հարց են տալիս՝ ՆԱՏՕ-ն տեղյակ եղե՞լ է Թուրքիայի քաղաքականության մասին: Թուրքիան տեղյա՞կ է պահել ՆԱՏՕ-ի իր գործընկերներին իր մտադրությունների մասին: Եթե տեղյակ է պահել, դա ինչպիսի՞ արձագանք է ունեցել: ՆԱՏՕ-ի անդամ երկրները կանաչ լո՞ւյս են վառել Թուրքիայի առջև: Եթե տվել, ինչո՞ւ է տվել, Արցախը համարել են թշնամի՞ ՆԱՏՕ-ին և արևմտյան աշխարհին: Եթե համարում է թշնամի, ինչո՞ւ է համարում: Եթե չեն տվել այդպիսի համաձայնություն, ստացվում է, որ Թուրքիան արհամարհե՞լ է ՆԱՏՕ-ին, բանի տեղ չի՞ դրել: Եթե այդպես է, ի՞նչ է կատարվում, ՆԱՏՕ-ն այդքան թո՞ւյլ է: Այսպիսի բազմաթիվ հարցեր կան, որոնք պատասխանների կարիք ունեն գոնե մեզ համար: Այ սա է ամենակարևոր հարցերից մեկը, որն անընդհատ մենք մեզ այդ հարցերն ուղղում ենք: Մենք էլ այդ հարցերը պետք է ուղղենք համապատասխան հասցեատերերին:

Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ռուս-հայկական համատեղ ռազմական խմբավորումը պետք է դառնա Հայաստանի պաշտպանության, անվտանգության գլխավոր գործիքը: Ըստ ձեզ՝ կա՞ն մտադրություններ Արցախը նույնպես հայ-ռուսական խմբավորման երաշխիքների շրջանակ ներառել:

– Ես միշտ կողմնակից եմ եղել հետևյալին. ընդհանրապես աշխարհաքաղաքականությունը շատ բարդ, շատ կոշտ իրականություն է: Երբ այդ իրականությունից կտրվում ես, դա բերում է աղետի: Մենք ունենք Թուրքիա՝ որպես թշնամական երկիր, որը պատերազմել է մեր դեմ, և որի նպատակն է կործանել Արցախը: Նրա անմիջական մասնակցությամբ մենք կորցրել ենք մեր տարածքների 80 տոկոսը, և ամենաանդառնալի կորուստը՝ հազարավոր զոհեր: Այս պահի դրությամբ ռուսական խաղաղապահ ուժերն են Արցախի անվտանգության ապահովման գրավականներից մեկը։ Չանե՞նք դա: Հետևաբար՝ հերիք է, ամեն անգամ մարդիկ են դուրս գալիս և տարբեր հայտարարություններ անում, անունը դնում, թե հայրենասեր են: Ես իրենց չեմ համարում հայրենասեր: Նրանք կամ չեն հասկանում, կամ դավաճանական գաղափարներ ունեն: Խոսքը բոլորի մասին է, որոնք փորձում են խարխլել հայ-ռուսական եղբայրությունը: Դա չի նշանակում, որ այդ եղբայրությունը ուղղված է որևէ երրորդ երկրի դեմ, նույն Արևմուտքի, ոչ: Մենք հայկական համայնք ունենք նաև ԱՄՆ-ում և պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ կա առնվազն հայկական համայնք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում