Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է.Արտակ Դավթյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է: Այս մասին ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Որևէ խնդիր չկա: Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է: Շատ լավ աշխատում եմ բոլորի հետ և կատարում ենք խնդիրներ, որոնք դրված են Գլխավոր շտաբի առջև»,-հավելեց Դավթյանը:

Անդրադառնալով վարչական դատարանի կողմից Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ իր պաշտոնանկության վիճարկման հայցադիմումի վերաբերյալ դատարանի որոշմանը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, դատարանի որոշումը մեկնաբանելը իրավաբանների գործն է, որոնք «յուրաքանչյուր տեսակետից մեկնաբանում են այդ որոշումը»:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը 2021 թվականի փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:

Վարչապետը, հայտարարությունը որակելով ռազմական հեղաշրջման փորձ, նախագահին էր ներկայացրել ԳՇ պետի պաշտոնից Գասպարյանին ազատելու միջնորդություն: Նախագահի կողմից հրամանագրի նախագիծը չէր ստորագրվել, և մարտի 10-ին Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա ազատվել էր գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որից հետո Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում