Monday, 19 04 2021
ԱՄՆ պատժամիջոցները՝ ընդդեմ Ռուսաստանի, կօգնեն Հայաստանին ազատվել ռուսական գաղութային լծից
12:58
Կոլումբիայի փրկարարները 11 հանքագործների մարմիններ են հանել հանքահորից
Ուզում ենք վարչապետը մեզ մի դրական պատասխան տա․ ժամկետային զինծառայողի մայր
Խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում անց է կացվել Հաղթանակի օրվան նվիրված շքերթի փորձը
Տեսնենք մեր վարչապետը ինչ կասի․ ժամկետային զինծառայողի ծնողները կհանդիպեն Փաշինյանի հետ
12:35
Օսթինում երեք մարդ Է զոհվել գնդակոծության հետևանքով
ՊՆ-ն խորը քնի մեջ է․ վարչապետին սուտ են զեկուցում․ ժամկետային զինծառայողի հայր
12:20
«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
12:01
Եվրոպական առաջատար ակումբները հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին
Ալիևի վրա ամերիկա-ռուսական ճնշման ուրվագիծը
Մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին
11:40
Բրիտանիան նոր օրենք է մտցնում Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարելու համար․ Times
«120 grammi» ընկերությունը կապ չունի Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման հետ․ ԱԳՆ
«Տղա՛ս, թուրքը թուրք է, ի՛նչ ալ ընէ, խօսի կամ գրէ, պէտք չէ վստահիլ թուրքին»․ Արամ Ա
ՀՀ-ում COVID-19-ի 298 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 17 մարդ
ԵԽԽՎ-ն Հայաստանից հրավերի է սպասում
Պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը
10:40
Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայի կողմից գնդակոծությունների մասին
10:30
Չիկագոյում 7-ամյա աղջիկ է զոհվել McDonald’s-ի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում
10:20
Լուիզիանայում հինգ մարդ է տուժել հրաձգության հետևանքով
Թուրքիան հավանություն է տվել «Սպուտնիկ-V»-ի արտադրությանը
Փաշինյան – Օնիկ Գասպարյան վեճի խմորը դեռ շատ ջուր կվերցնի
09:50
Նավթի պաշարների կրճատումը կարող է հանգեցնել դրա արժեքի բարձրացմանը մինչև 74 դոլար․ Bloomberg
09:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:30
Ճապոնիայի վարչապետը Բայդենի հետ հարաբերությունները վստահելի է անվանել
Գերիների վերադարձն ավելի մեծ արժեք է, և եթե հարցն այդպես է դրված, լավ կլինի՝ Հայաստանը տա համաձայնություն Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին
09:10
Թրամփը քննադատել է մինչև սեպտեմբերի 11-ը զորքն Աֆղանստանից դուրս բերելու որոշումը
«Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարությունից հետո պետք է իրավական գործընթաց սկսվեր»
08:45
Ծնունդդ շնորհավոր, Քորթնի Քարդաշկա՛ն, իմ հայ թագուհի․ Քիմ Քարդաշյանը՝ քրոջը

Ինչ ունենք քառօրյա պատերազմից 5 տարի անց. Անօգուտ հանձնաժողով, անօգուտ աշխատանք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի 5-րդ տարին: Եվ մինչ թվում էր՝ ապրիլյան պատերազմը պետք է դաս լինի բոլոր իշխանությունների համար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն ավելի ցավոտ հետևանքներ ունեցավ, անդառնալի կորուստներ կրեցինք:

Մինչև 44-օրյա պատերազմը ներկայիս իշխանությունները խոստանում էին բացահայտումներ կատարել նախորդ իշխանությունների արարքների մասին և այդ նպատակով խորհրդարանում անգամ ստեղծել էին 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ժամանակավոր նախագահ Անդրանիկ Քոչարյանը հոխորտում էր, թե բացահայտումներ են անելու, որ նախորդ իշխանությունների օրոք պատերազմը պայմանավորված է եղել, զենք ու փամփուշտ չի եղել և այլն։

Հանձնաժողով էր այցելել անգամ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն շուրջ երկու տարվա գործունեությունից հետո ունենք մի իրավիճակ, երբ ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունն այդպես էլ չհրապարակվեց, և ավելին՝ ուսումնասիրությունների ընթացքում պարզ դարձավ, որ շատ բաներ պարզապես միֆ են եղել: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր. «Բանակային յուրաքանչյուր միջոցառում վերլուծվում, և արդյունքներն ամփոփվում են։ Ի՞նչ եք կարծում, ապրիլյան պատերազմը չի՞ վերլուծվել, դասեր չե՞ն քաղվել։ Անկասկած քաղաքացիական վերահսկողությունը ԶՈՒ նկատմամբ, նոր, թարմ հայացքն ինչ-որ մի բան կարող է հուշել, բայց նորից եմ ասում՝ ես լինեի, այդ հանձնաժողովը չէի կազմի»: Ի պատասխան՝ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն ասել էր. «Սեյրան Օհանյանը սարսափի մեջ է, թող հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը»:

Բայց այսքանից հետո Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովն այդպես էլ չկատարեց իր առջև դրված խնդիրը, եզրակացության հրապարակումը ընդհանրապես դարձավ հակաօրինական, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել քննել արդեն այս իշխանությունների արարքները: Մինչ այդ պետք է արձանագրել, որ մեր հողերի հանձնման գործընթացի սկիզբը դրվեց 2016 թվականին՝ Լելե Թեփեի բարձունքով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});