Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ Ռուսաստանը չպետք է չեղարկի դիմակային ռեժիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երբեք: «…» Սա պետք է լինի մեր մշակույթի տարրը»,- ասել է Օնիշչենկոն՝ պատասխանելով հարցին, թե երբ Ռուսաստանում կչեղարկվի պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը:
Օնիշչենկոն նշում է, որ անհրաժեշտ է պաշտպանվել ոչ միայն կորոնավիրուսից, այլև սեզոնային գրիպի նման հիվանդություններից:
Որպես օրինակ նա բերել է Չինաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի պրակտիկան, որտեղ բնակիչները միշտ դիմակներ են կրում: