Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Պետդեպի զեկույցը հստակ ազդակ է՝ Լեռնային Ղարաբաղի տարածքները ինչ-որ գործողության արդյունքում պետք է դեօկուպացվեն

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մարդու իրավունքի թեմայով 2020թ. զեկույցի մեջ անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի խնդրին:

Պետքարտուղարության զեկույցում կա անդրադարձ նաև Արցախի դեմ պատերազմին ընդհանրապես: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնել է իր տարածքների հանդեպ վերահսկողությունը, իսկ Ռուսաստանի հովանու ներքո էլ կնքված նոյեմբերի 9-ի համաձայնագրով՝ առանց զինված գործողության, հետ ստացել ևս երեք շրջան: Ինչպես հայտնի է, խոսքը Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանների մասին է՝ բացառությամբ Լաչինի միջանցքի: Այդպիսով, Վաշինգտոնի զեկույցը արձանագրում է՝ Արցախի դեմ պատերազմով, իսկ հետո եռակողմ համաձայնությամբ Ռուսաստանն ու Թուրքիան հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնել են Ադրբեջանին:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Միացյալ Նահանգները արձանագրել է այն, ինչ որ կա ՝առանց դիվանագիտական ձևակերպումների։ «Սա շատ կարևոր արձանագրում է, որը վկայում է, որ թրամփիզմի այդ խայտառակ ժամանակաշրջանը, երբ ակնհայտ կար նահանջ ԱՄՆ վարչակազմի կողմից՝ մարդու իրավունքների բնագավառում, այլևս անցյալում է։ Իհարկե, 4 տարին քիչ ժամանակ չէ այդպիսի մի բնագավառի համար, որում մեծ ազդեցություն ունի Միացյալ Նահանգները։ Եվ ժամանակ է պետք, որպեսզի ամբողջապես վերականգնվեն այն դիրքերը, այն մթնոլորտը, որը փչացավ Թրամփի նախագահության ժամանակահատվածում՝ թե՛ Միացյալ Նահանգներում և թե՛ աշխարհում։ Մենք գործ ունենք գերտերության հետ, և նրա վարքագիծն ու մոտեցումները մթնոլորտ էին ձևավորում, և որից օգտվեցին ավտորիտար կառավարման ռեժիմ ունեցող պետությունները»- Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը հորդորեց կարդալ նաև Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը հենց հակամարտության մասով. «Կարևորն այն է, որ պետքարտուղարությունն իր զեկույցում տարանջատում է գրավյալ կամ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Լեռնային Ղարաբաղի տարածքներից։ Այսինքն՝ այնուամենայնիվ, տարբեր կարգավիճակներ է դիտարկում՝ Լեռնային Ղարաբաղը որպես առանձին տարածք, որի շրջանների նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողություն է սահմանվել։ Սա արմատական տարբեր մոտեցում է և տարբերվում է այսօրվա Ադրբեջանի ռեժիմի մոտեցումներից։ Նրանց համար այդ ամբողջը Ադրբեջան է։ Եվ սա լուրջ ուղերձներ է, բայց առավել կարևոր է այն, որ սա բավականին լուրջ հնարավորություն է հայկական դիվանագիտության աշխատանքի համար։ Սա ազդակ է, որպեսզի, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի տարածքը դեօկուպացվի ինչ-որ գործողությունների արդյունքում»։

Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը կփորձի օգտվել այն ազդակներից, որ հղում է Միացյալ Նահանգները՝ առ այն, որ իրեն այնքան էլ չի գոհացնում Ռուսաստանի ջանքերով նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Եկեք մի բան հստակեցնենք։ Այստեղ խոսքը գոհացնելու կամ չգոհացնելու մասին չէ։ Խոսքը վերաբերում է նրան, որ այդ եռակողմ համաձայնագիրը հիմնված չէ միջազգային իրավունքի վրա, միջազգային որևէ կառույցի կողմից այն լեգիտիմացված չէ։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է նաև նրան, որ այն վավերացված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Երբ խոսում ենք գոհացնել կամ չգոհացնելու մասին, մանիպուլյացիաների տեղիք ենք տալիս՝ առ այն, որ մեկին գոհացնում է, մյուսին՝ ոչ։ Հարցն այն է, որ միջազգային իրավունքի հետ կապված բազմաթիվ հարցեր են, որին այդ եռակողմ համաձայնագիրը չի համապատասխանում։ Բայց հայկական կողմը դա հասկանում է, թե ոչ՝ գուցե կոպիտ է հնչում, բայց պետք է բացահայտ անգրագետ լինես, որպեսզի չհասկանաս, թե խոսքն ինչի մասին է։ Այլ հարց է, թե կա՞ համապատասխան կամք, համարձակություն ու սկզբունքայնություն՝ քո քաղաքականությունը կառուցես այս հնարավորությունների վրա։ Ես կարծում եմ, որ պետքարտուղարության այդ զեկույցը արդեն իսկ մատնանշում է, որ բոլոր հիմքերը կան միջազգային ատյաններում Թուրքիային ու Ադրբեջանին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության այդ մոտեցումները գալիս են աջակցելու այդ դիրքորոշմանը և նաև լեգիտիմացնում են, որ նման գործողություններն ամբողջությամբ ընկալելի կլինեն միջազգային իրավունքի տեսակետից»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում