Վարչապետ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի հայտարարությունները Հայաստանի ռեգիոնալ գնահատումները վերանայելու առնչությամբ, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությանն ու դրա թշնամական ընկալումներից խուսափելուն, Հայաստանում հերթական անգամ սրել են այդ մասին խոսակցությունները, որոնք առանց այդ էլ չեն մարում Արցախի դեմ պատերազմից, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Հայ-թուրքական հարաբերությունը եղել է և, թերևս, երկար ժամանակ լինելու է կովկասյան ռեգիոնի հարաբերությունների առանցքը, յուրօրինակ կոդը, որի հանգուցալուծումը բեկումնային նշանակություն է ունենալու Կովկասի համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: