Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան այցելելը վտանգավոր է՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թբիլիսիում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների այցի հետ կապված բողոքի ցույցերը: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար վտանգավոր է: Ուղղակի վտանգավոր է այնտեղ գնալը, իսկ ռուսները դա պետք է հստակ հասկանան», – ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը դրական է գնահատել Վրաստանի վարչապետի հայտարարությունը, որը դատապարտել է ցուցարարների գործողությունները: Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը երախտապարտ է ոստիկանության աշխատակիցներին, ովքեր ապահովել են Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը:
Facebook սոցիալական ցանցում Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սարկազմով է մեկնաբանել կատարվածը:
«Ժողովրդավարության ուղիները քաղաքակիրթ չեն. մենք ընտրել ենք դժվար ուղի դեպի քաղաքը զմրուխտի», – գրել է նա: