ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ուշագրավ հոդված է հրապարակել, որում հետաքրքիր մանրամասներ է հաղորդում Մինսկի խմբի գործունեությունից։ Նա անդրադարձել է նաև «Լավրովի պլանին»։ Նշում է, որ երբ «Լավրովի պլանը» հրապարակվեց, ինքը հարցրել է ռուս համանախագահ Պոպովին, Կրեմլն իսկապե՞ս այն կիրականացնի, եթե Երևանն ու Բաքուն ընդունեն։ Պոպովը պատասխանել է ՝ «իհարկե՝ ոչ»։ Այդ ժամանակ Հոգլանդի համար պարզ է դարձել, որ ԼՂ-ն երկկողմանի խնդիր չէ, իրականում այն եռակողմ է, որում Ռուսաստանը առանցքային, եթե ոչ՝ որոշիչ դեր ունի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: