Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման գնահատական նա տվել է՝ հինգշաբթի օրը ընդունելով Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկին։
«Հետկոնֆլիկտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է զարգանում, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են»,- ասել է Ալիևը հանդիպման ժամանակ: