Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Փաշինյանը կորցրել է այն հասարակությանը, որով եկավ իշխանության․ նա ավելի շատ կդիմի մարզերին

Արձանագրենք, որ Հայաստանում, իհարկե, պաշտոնապես չհայտարարված, բայց նախընտրական քարոզարշավ է մեկնարկել։ Դուք այդ կարծիքի՞ն եք․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց․ «Ես արդեն հավատում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն։ Ոչ թե նրա համար, որ հայտարարվել է, այլ նրա համար, որ նախ՝ հանեցին ռազմական դրությունը, երկրորդ՝ սկսվել է նախընտրական քարոզարշավը։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, նախընտրական քարոզարշավ է՝ անկասկած, և արդեն հետաքրքիր է հետևել դրան»։

Բաց խաղ է գնում, դրա համա՞ր․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց․ «Գիտեք ինչ, առաջին հերթին, ինձ թվում է՝ շեշտը դրվում է մարզերի վրա, որովհետև այն հասարակությունը, որի հիման վրա Փաշինյանը եկավ իշխանության, նա այդ հասարակությանը կորցրել է՝ ես կասեի, որ նույնիսկ մինչև պատերազմը։ Եվ այն, ինչ հիմա ասում է Փաշինյանը, ցույց է տալիս, իմ կարծիքով՝ թե ինչպիսին կլինի նրա նախընտրական քարոզարշավը։ Ավելի շատ նա կդիմի մարզերին, այլ կրթական ցենզ ունեցող մարդկանց»։

Այսօր նոր սոցհարցում է անցկացվել, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» մյուս կուսակցությունների համեմատ բավականին բարձր վարկանիշ ունի։ Դա ինչո՞վ կբացատրեք․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց․ «Ես ոչ թե չեմ հավատում սոցհարցումներին, դա ոչ թե հավատալու կամ չհավատալու առարկա է, այլ դա վերլուծության առարկա է։ Ես գիտեմ մարդկանց, որոնք դա անում են։ Շատ հաճախ մարդիկ խաբում են, դա հասկանալի է, բայց երբ մեծ քանակով մարդիկ հրաժարվում են հարցին պատասխանելուց, երբ նման մեծ քանակով մարդիկ դեռ չեն կողմնորոշվել, երբ հարցումները, օրինակ, միայն Երևանում են անցկացվել, երբ դրանք հեռախոսով կատարված հարցումներ են, վերլուծություն անել և մեկնաբանել այդ հարցի հետ կապված, ինձ համար շատ դժվար է»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում