ԱԴԲ-ն, ի պատիվ «Չեկա» հատուկ նշանակության ստորաբաժանման 100-ամյակի, իր կայքում հրապարակել է մի շարք փաստաթղթեր, այդ թվում Ֆելիքս Ձերժինսկու նամակը, որում նա հաղորդում էր Ստալինին հսկողության տակ առնելու անհրաժեշտության մասին: Նամակը գրվել է 1925 թվականին:
Ձերժինսկին նշել է, որ թատրոն այցելության ժամանակ, ավտոմեքենային, որով ժամանել են ինքը և Ստալինը, հետևել են երկու անհայտ անձինք: Նրանցից մեկը ձևացրել է՝ իբր ազդագիրն է կարդում: «Թատրոնից հեռանալիս կար նաև մեկ ուրիշը, որ նույնպես կանգնել և հայտարարությունն էր կարդում», – նշել է Ձերժինսկին:
Նա չի բացառել, որ դրանք կարող էին լինել իրավապահ մարմինների աշխատակիցներ: Եթե ոչ, ապա այդ փաստը պետք է հետաքննվեր: