Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Սփյուռքում պետք են մեխանիզմներ, թե ում կլիազորեն ներկայացնելու իրենց շահերը. Ռուբեն Կիրակոսյանն՝ Արա Աբրահամյանի մասին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ռուսաստանցի հայ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

– Ռուսաստանի հայերի միության նախարար Արա Աբրահամյանը հայտարարել է, որ 2020-ի ամռանը Մոսկվայում հայերի ու ազերիների միջև բախումներից հետո այսօր ոչ մի ազերի չի նստել, իսկ 20 հայեր նստած սպասում են դատավարությանը: Որքանո՞վ այդտեղ կա իրավական, և որքանով քաղաքական մոտեցում: Արդյո՞ք հայերին քաղաքական նկատառումներից ելնելով են ազատազրկել:

– Այդ հարցին հնարավոր չէ միաձև պատասխանել, իրականում դա շատ բազմակողմանի հարց է: Այստեղ տարբեր հանգամանքներ գտնվում են փոխկապակցվածության մեջ: Անշուշտ, այստեղ կան իրավական հիմքեր, և զուտ իրավական դաշտում, ես գիտեմ, որ ադրբեջանական համայնքն ահագին աշխատանք է տարել և ինչ-որ արդյունքի հասել են: Ես չեմ բացառում, որ մեր համայնքում էլ են որոշակի աշխատանքներ տարել, բայց այն, ինչ այսօր ունենք, ցույց է տալիս, որ այդ աշխատանքը բավարար չի եղել:

Այսինքն՝ ադրբեջանական լոբբին լա՞վ է աշխատել:

– Փաստորեն այդպես է ստացվում, որ նրանք ունեն բյուջետային մեծ հնարավորություններ և գործիքներ, որոնց դիմում են ժամանակ առ ժամանակ: Իսկ, օրինակ, մեր փաստաբանական գրասենյակը գործում է առանց որևէ աջակցության, թեև այդ օրերին շատերը ազատության մեջ են հայտնվել հենց մեր աջակցությամբ: Դատարաններում, ես չեմ կարող ասել, թե ովքեր են պաշտպանում մեր տղաներին, երևի նրանք ունեն իրենց փաստաբանները և կարիք ունեն, որ իրենց ավելի լուրջ աջակցեն:

Ի՞նչ հոդվածներով են մեղադրվում հայ երիտասարդները:

– Տարբեր են: Ես չեմ կարող ասել, թե դատարաններում ինչ հոդվածներով են գործերը ընթանում: Մեր դեպքում դա բռնի ներխուժումն էր տարածք՝ իբր մեր հայրենակիցները ներխուժել էին ադրբեջանական սրճարան: Մենք կարողացանք դատարանում ապացուցել, որ դա հնարովի հնարք է: Այն անձինք, որոնց մենք պաշտպանում էինք, ունեին ալիբի, և կարողացանք ապացուցել, որ նրանք այնտեղ ընդհանրապես չեն գտնվել: Մնացածի մասով ես չգիտեմ՝ ինչ վիճակ է, բայց եթե Արա Աբրահամյանը հայտարարում է, որ ադրբեջանցիներին ազատում են, իսկ մերոնց պահում են, ապա դա եղել է ոչ թե պատերազմից հետո, այլ դրանից առաջ, դեռևս 2020 թվականին: Այդ ժամանակ մեր ասոցիացիան էր այդ դեպքերի վերաբերյալ պաշտոնական պայքար տանում: Դիմել էինք ԵԱՏՄ-ի խորհրդին: Այնպես որ, պետք է երևի ավելի համակարգված և ավելի լրջորեն աշխատանք տանել:

Եթե Ռուսաստանի հայերի միության նախագահն է այդ մասին բարձրաձայնում, ինքը չպե՞տք է դրանով ավելի մտահոգ լիներ և զբաղվեր հենց Ռուսաստանում, ոչ թե այդ մասին հայտարարեր Հայաստանում: Հատկապես որ բոլորը գիտեն, որ ՌՀՄ-ն որոշակի կապեր ունի Կրեմլի հետ:

-Ես չգիտեմ, թե նրանք ինչ կապեր ունեն, բայց եթե իրենց կազմակերպությունը Ռուսաստանի ողջ տարածքով համակարգող կառույց է, ապա պետք է համապատասխանեն այդ որակին, այդ մակարդակին և կարողանան այդ հարցերը լուծել: Ոչ թե առանձին-առանձին գործերով պետք է զբաղվել, այլ համակարգված, և թույլ չտալ, որ ընդհանրապես նման դեպքեր լինեն: Դրա համար պետք է լայնածավալ աշխատանք տարվի, պետք է աշխատել համայնքի հետ, ներքին գործերի կառույցների հետ: Դա կաթիլ-կաթիլ աշխատանք է, որն ընդհանրապես չի տարվում: Ես դեռևս 2004-ին գիրք եմ հրատարակել, որտեղ տեղեկացնում ենք, թե մեր հայրենակիցներն այստեղ ինչ իրավունքներ ունեն։

Ռուսաստանի հայերի միության նախագահը եկել է Հայաստան և ասում է, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին: Դուք ինչպե՞ս եք գնահատում այսպիսի ակտիվությունը՝ հաշվի առնելով, որ նախկինում երբեք նման ակտիվություն չկար ՀՀ ներքաղաքական հարցերին խառնվելու, ՀՀ իշխանության հասցեին այդպիսի քննադատական հայտարարություններ անելու, որոնցով հանդես է գալիս Արա Աբրահամյանը:

– Եթե ինքը համարում է, որ ունի այդ ներուժը և գաղափար, որը մինչ օրս չի կիրառվել Հայաստանում, և ինքը դա պետք է իրականացնի, ապա ես նման բան չգիտեմ: Ես ինքս դեռ պատերազմից առաջ հայտարարել եմ, որ Ազգային ժողովում Սփյուռքի պալատ պետք է լինի, որ Սփյուռքը կարողանա մասնակցել Հայաստանի կյանքին, որ Հայաստանը դառնա համայն հայության հայրենիքը, ոչ թե միայն հայաստանցիների: Դժբախտաբար, այսօր նույնիսկ ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստանից դուրս են, քվեարկելու իրավունքից են զրկված: Այսինքն՝ նրանք ոչ մի ազդեցություն չունեն Հայաստանի վրա: Եթե դա պետք է լինի ցույցերով կամ սրճարաններ ներխուժելով, դա ձև չի:

Ինչ վերաբերում է անձանց, որոնք գալիս են Հայաստան ու այդպիսի հայրենասիրական հայտարարություններ են անում, ես կարծում եմ, որ մինչ այդ Սփյուռքի համայնքներում պետք է լինեին մեխանիզմներ, թե ում կլիազորեին ներկայացնելու այս կամ այն Սփյուռքը: Այդպիսի մեխանիզմ էլ չկա: Այո՛, այստեղ կան տարբեր հասարակական կազմակերպությունները՝ փոքր ու մեծ, բայց չկա մեխանիզմ նրանց համագործակցության, չկա մեխանիզմ, որը հնարավորություն կտար բոլորին, ասենք, էլեկտրոնային կարգով իրենց ձայնը արտահայտել, թե ում են վստահում, որ իրենց իղձերն իրականացնի: Այդ պայմաններում ուզածդ մարդը կարող է վեր կենալ ու հայտարարել, որ ուզում է Հայաստանում ռուսահայերի շահերն ու տեսլականը պաշտպանել: Բայց այսօր այդ տեսլականը չկա: Ես գիտեմ, որ նախկինում էլի շատ անվանի մարդիկ եկել են Ռուսաստանից, փորձել են իրենց դրսևորել, բայց չգիտեմ, թե դա ինչ արդյունքների է բերել: Դեռ արդյունք չեմ տեսնում: Այո՛, լավ է, որ Արա Աբրահամյանը փորձում է օգտակար լինել, բայց պետք է հասկանալ, թե արդյոք դա համաձայնեցված է ամբողջ համայնքի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում