Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Հայաստանը պետք է օժանդակի Արցախի խորհրդարանում ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի ընդունմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը։

– Պարոն Պողոսյան, մարտի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր` կապված արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցության հետ։ Ձեր կարծիքով՝ կա՞ անհրաժեշտություն քննարկելու և որոշակիացնելու նաև Հայաստանի և Արցախի ինստիտուցիոնալ հարաբերությունները։ Խոսքը պայմանագիր կնքելու մասին է, որի  անհրաժեշտությունը Դուք ևս նախկինում տեսնում էիք։

Այս պահի դրությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված հռչակագրերով Հայաստանը հանդիսանում է Արցախի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը։ Իսկ  անվտանգության դաշտի մեջ մտնում է ամեն ինչ։  Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ Հայաստանն իր պարտականությունները չի կատարում։ Այնպես որ, այդ այցի շրջանակներում եթե նայենք, ապա պարզապես կարող ենք ասել, որ  հաշվետվողականության իմաստով ինչ-որ այց են կատարել, որ  հետո ներկայացնեն ու ասեն՝ տեսեք,  միայն սոցապ նախարարը չի գնում, նաև արդարադատության նախարարն է գնում։ Այլ պարագայում ես կցանկանայի տեսնել, որ բոլոր մնացած ոլորտներում համագործակցությունն աշխատում է։ Հիմա գնացել երևի ինչ-որ հարցեր են քննարկել, ասում են՝ կան բացված քրեական գործեր, գուցե դրա հետ կապված հարցեր են քննարկվել։ Բայց դժվար է  ասել, թե ինչ են քննարկել իրականում։ Ասում են՝ համագործակցություն, բայց համագործակցություն ի՞նչ իմաստով։ Եթե Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում Արցախի Հանրապետություն ձևակերպումը, ապա ո՞ւր են գնացել։ Եթե մարդն  ասում է, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, արդարադատության նախարարն ո՞ւր է գնացել։ Ինձ հետաքրքրում է՝  արդարադատության նախարարն այսօր կիսո՞ւմ է գործող իշխանությունների մոտեցումները, ի՞նչ է  քննարկել։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսհայկական համատեղ ռազմական խմբավորումը պետք է դառնա Հայաստանի անվտանգության պաշտպանության գլխավոր գործիքը։ Ըստ Ձեզ՝ կա՞ն արդյոք մտադրություններ Արցախը նույնպես հայռուսական խմբավորման երաշխիքների շրջանակ ներառելու վերաբերյալ։

– Բոլորս գիտենք, որ այսօրվա դրությամբ Արցախի անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը և Արցախի Հանրապետության  Պաշտպանության բանակը՝ ինչքան որ նրանից մնացել է։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում տարածվում են այն մոտեցումները, որ մեր տղաները չպետք է գնան Արցախ, զորակոչն այնտեղ չի արվում, այնտեղից էլ ով գալիս է արձակուրդ, այլևս չի վերադառնում։ Ուրեմն ինչի՞ հաշվին ենք երաշխավոր լինելու՝ բացի սոցիալական գումարներից։ Ինձ շատ հետաքրքիր է՝ քննարկե՞լ են արդյոք օկուպացված տարածքների իրավական կարգավիճակը, սեփականության իրավունքը ո՞նց են պաշտպանելու, Հայաստանը դա ո՞նց է անելու, օկուպացված տարածքներից տեղահանվածների իրավունքները ո՞նց են պաշտպանելու։ Այն մարդիկ, որոնք Հայաստանում են հաստատվել, փախստականի կարգավիճակ ստանալո՞ւ են, քննարկե՞լ են այդտեսակ հարցեր։ Ինձ հետաքրքրում է՝ արդյոք ՀՀ արդարադատության նախարարությունը կստանձնի՞ պարտականություն բարձրաձայնելու Արցախի Հանրապետության բոլոր խնդիրները միջազգային ատյաններում ու դրա հետ միասին նպաստի ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի ընդունմանը Արցախի Ազգային ժողովի կողմից։ Եթե կօժանդակի, փորձագետներ կուղարկի, որ աշխատանք տանեն, միգուցե կարող ենք ասել, որ ինչ-որ գործողություններ արվում են։ Այլ պարագայում անիմաստ է դա ասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում