Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դատախազությունը պարտավոր է վերաորակել մեղադրանքը. քրեական հետապնդումը պետք է իրականացվի 309, 308 հոդվածով, ինչու չէ՝ նաև 224 հոդվածով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Հովիկ Արսենյանը։

Պարոն Արսենյան, Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների պաշտպանները միջնորդել են, որպեսզի իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, և նրանք ազատ արձակվեն։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է հաջորդի ՍԴ որոշմանը, և ի՞նչ պետք է անի դատախազությունը։

– Ամբողջ խնդիրն այն է, որ առաջին օրը, երբ հրապարակվեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը, շատերը հրճվանք էին ապրում և հայտարարում էին, թե ճշմարտությունը հաղթանակեց։ Բայց կարելի՞ է իմանալ՝ այդ ո՞ր ճշմարտության մասին է խոսքը, այն ճշմարտությա՞ն, որ 2008 թվականին մարդիկ ազատ, իրենց կամքով հանրահավաքներ էին անում, նստացույց էին իրականացնում՝ բողոքելով  կեղծված նախագահական ընտրությունների դեմ։ Նրանք սպասում էին, որ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բայց այդ  պայմաններում այն  ժամանակվա իշխանությունը բռնի ուժ գործադրեց ցույցերի մասնակիցների նկատմամբ։ 2008 թվականին ոստիկանությունը մեկ նպատակով հարձակվեց ժողովրդի վրա՝ ցրել այնտեղ հավաքված միտինգավորներին և ճնշել ժողովրդի կամքը:  Հենց այս փաստի առթիվ էլ գործ հարուցվեց մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Մարտի 2-ին, երբ տեսան, որ՝ չէ, մարդու իրավունքներն ու քաղաքացիների սահմանադրական իրավունքներն են խախտվել, մարտի 2-ին հարուցեցին մեկ այլ  գործ, թե իբր օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, թե այնտեղ հավաքվածների մոտ կար զենք-զինամթերք։ Արդյունքում եղան բազմաթիվ վիրավորներ, 10 զոհ, ձերբակալություններ, կալանք։ Համատարած վախի մթնոլորտ էր։ Այսօր շատ փաստաբաններ են ի հայտ եկել հրապարակ, նրանց են պաշտպանում, իսկ այդ ժամանակ ում  խնդրում էինք, որ մի ազատամարտիկի, մի վիրավորի պաշտպանի, հրաժարվում էին, խուսափում էին։ Ես այդ ժամանակ միայնակ 60-ից ավելի քաղբանտարկյալի եմ պաշտպանել։ Իսկ արդյունքում եղավ այն, որ մեր դատական համակարգը քաղաքական պատվեր կատարեց ու այդ անձանց նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացրեց։ Ճիշտ է, վերջին շրջանում իմ պաշտպանյալները հերթով արդարացվեցին, բայց այդ դատավորները դեռ գտնվում են իրենց բարձունքներում և մի բան էլ ավելին։

Հիմա վերադառնալով ՍԴ որոշմանը՝ պետք է չմոռանանք, որ 2009 թվականին 7-ի գործի ժամանակ իրավիճակ էր առաջացել, որ խեղդվում էին, քանի որ մեկ օրվա մեջ ամբողջ տուժող կողմը անցավ ամբաստանյալների կողմը, և իշխանությունը ստիպված եղավ շարունակել քաղաքական պատվերի կատարումը, և սխալ հանեցին Քրեական դատավարության օրենսգրքի 300 հոդվածը։ Ասացին ՝ անորոշ է, անթույլատրելի է, չի հասկացվում, և փոխեցին, ու դիսպոզիցիան փոփոխեցին և այդ հիմքերով 300 հոդվածը հանեցին մեր պաշտպանյալների վրայից ու ստեղծեցին 300.1 հոդվածը։ Անցան տարիներ, և հիմա Սահմանադրական դատարանը նորից, նույն հիմքերով բռնեց  ու 300.1 հոդվածը ճանաչեց  հակասահմանադրական։ Բայց ուրիշ խնդիր կլիներ, երբ ՍԴ-ն ասեն, որ այդ ժամանակ, երբ հանցագործությունը տեղի է ունեցել, այդ հոդվածը գոյություն չուներ, հետո է  այն ստեղծվել։ Այսինքն՝ ՍԴ-ն պետք է առաջնորդվեր քրեական իրավունքի սկզբունքներով։ Ուրիշ բան չէր կարող անել։ Անբացատրելի բան չկա այս հարցում։ Նույնն է, թե  դիտավորյալ սպանություն հոդվածը գրեն դիտավորությամբ մահ պատճառել և հետո ասեն, թե դա անհասկանալի է, անորոշ է և փոխեն ու գրեն՝ դիտավորությամբ կյանքից զրկել։ Բայց նման մանիպուլյացիաներ չի կարելի։ Սա աճպարարություն է, այսպես մենք խաղում ենք մեր ստեղծած իրավունքի, իրավագիտության հետ։ Նման իրավիճակում չի կարող օրենքը գերակա լինել։

– Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք։ Հիմա ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։

– Կարծում եմ, համոզված եմ, և երկրորդ կարծիք լինել չի կարող, որ քրեական գործում առկա այդ նույն ապացույցների, փաստական տվյալների հիման վրա դատախազությունը պարտավոր է  համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի այն հոդվածների հետ, որ արարքը ճիշտ քրեաիրավական որակում ստանա։ Ես այն գլխից էլ համամիտ եմ եղել նրան, որպեսզի մեղադրանքն առաջադրվեր կամ քրեական հետապնդում իրականացվեր 309, ինչու չէ՝ նաև 308 հոդվածով, ինչու չէ՝ նաև 224 հոդվածով։ Համոզված եմ, որ այս հոդվածների համակցությամբ մեղադրանքը դատախազությունը հաջորդ դատական նիստի ժամանակ կբերի դատարան, նոր մեղադրանքներ կառաջադրի ամբաստանյալներին։ Այլապես այնպիսի մեկնաբանություններ են հնչում, թե մարտի 1-ի մասնակիցները հարձակվեցին Լֆիկի մարկետի վրա, հեռախոսազրույցներից իբր հասկանալի էր դառնում, որ մեզ էլ էր բաժին հասել։ Բայց մոռանում են, որ դա կազմակերպված էր այնքանով, որ Մխչյանից տղաներ կային, որ դատապարտվեցին, և  նրանք ցուցմունքներ էին տալիս, որ իրենց ասել էին, որ գնում են ավարի։ Այսինքն՝ դա կազմակերպված էր իշխանությունների կողմից։ Եվ քանի որ այս գործը շատ լավ գիտեմ, ասեմ, որ Պռոշյան փողոցի ձախ կողմի շենքերի մի հատ ապակի անգամ չի կոտրվել, իսկ աջ կողմում՝ Մաշտոցի սկզբնամասում, նման երևույթներ եղան, թալան։ Լեոյի սկզբնամասում որսորդական խանութ կար, բայց ոչ ոք չէր մոտեցել դրան։ Այսինքն՝ այնտեղ, ինչ որ տեղի է ունեցել, պրովոկացիա է եղել իշխանությունների կողմից։ Մենք չպետք է մոռանանք 0038 հրամանի մասին, որ արդեն իսկ  փետրվարի 23-ին Քոչարյանի կողմից հանձնարարականը տրվել էր։

Պատահական չէ այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տված բացատրությունը, ինչպես նաև հրամանի վերնագիրը՝ ի կատարումն հանրապետության նախագահի  հանձնարարականի։ Դրանից հետո նրանք սկսել էին քաղաքի մերձակայքերում զորամիավորումների տեղակայում Արցախից՝ թուլացնելով սահմանների պաշտպանությունը, ընտրված զինվորականություն էին բերւոմ մայրաքաղաք։ Մարտի 1 դեռ չէր եղել, և իրենք արդեն սկսել էին այդ աշխատանքները կատարել: Հիմա սա ինչ է, եթե ոչ՝ սահմանադրական կարգի խախտում, սահմանադրական կարգի տապալում։– Հիմա ՍԴ-ն ասում է՝ պարզ չէ, թե ինչ ասել է սահմանադրական կարգի տապալում։

– Դե դա իրենց խնդիրն է։ Ես արդեն նկարագրեցի, թե ինչպես է եղել ամեն ինչ, և որ դա հենց սահմանադրական կարգի տապալում է եղել։ Գնահատականներ է, որ պետք է  տրվեն։ Ես համոզված եմ, որ գլխավոր դատախազությունը  ճիշտ քրեաիրավական որակումով  կմտնի դատական նիստի։

– Փաստաբաններ, իրավաբաններ կան, որ ասում են՝ մեղադրանքի վերաորակման հնարավորություն չկա, դա միայն պրակտիկայում է կիրառվում։

– Ասում եմ՝ ուղղակի ասում են, և դա մեկ նպատակ է հետապնդում՝ մոլորեցնել հասարակությանը։ Հարցերին պետք է նայել զուտ իրավական տեսանկյունից և վերջ։ Այն, որ այդտեղ հանցակազմ գոյություն ունի, դրան ոչ ոք չի կասկածում։ Սովորական քաղաքացին դա ընկալում է, հասկանում է, բայց էս մարդիկ, չգիտես ինչի, իրավագիտակցություն դեռ ձեռք չեն բերել: Ստացվում է, որ մեր երկրում հասարակական գիտակցությունը այլևս իրավագիտակցությունից առաջ է անցել։

Եվ իսկապես, համակարգային շատ փոփոխություններ պետք է տեղի ունենան։

– Պարոն Արսենյան, ասել, թե ՍԴ որոշմամբ Մարտի 1-ի գործը  տապալվում է, սխա՞լ է։

– Նման գնահատականները բացառապես շահարկում են։ Դատախազությունը կվերաորակի մեղադրանքը հենց դատարանում, և դատաքննությունը կընթանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում