Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Մեր մասով չէ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը. 17 ուժերի ֆորմատը պահպանված է, ունենք պայմանավորվածություն ամենակարևոր հարցի շուրջ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը:

– Պարոն Ծառուկյան, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ դավաճանություն է համարում այն ուժերի քայլը, որոնք և՛ պայքարում են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, և՛ զուգահեռ քննարկում են հավանական ընտրություններին մասնակցության հարցը: Սա, ըստ էության, նաև ԲՀԿ-ին ուղղված մեղադրանք է: Կարո՞ղ ենք ասել, որ 17-ի ֆորմատը փլուզվել է:

– 17 ուժերի ֆորմատը պահպանված է, մենք ունեինք ընդհանուր համաձայնություն ամենակարևոր հարցի շուրջ՝ դա վարչապետի հեռացման հարցն է: Այդ հարցն օրակարգից չի հանվել, և 17 քաղաքական ուժերը գրանցել են հաջողություն այնքանով, որ վարչապետին պարտադրել են գնալ արտահերթ ընտրությունների: Ես չեմ կարծում, որ մենք 17 ուժերի օրակարգում առկա որևէ պայմանավորվածություն կամ որևէ այլ բան խախտել ենք: Ընդհակառակը՝ մենք, ինչպես ասում են, տեղը տեղին, մեր բոլոր գործողություններում եղել ենք բաց, պարզ, շիտակ, թափանցիկ: Հետևաբար մեր մասով չէ պարոն Բագրատյանի հայտարարությունը:

– Սակայն ԲՀԿ-ն և Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն էին ավելի վաղ հայտարարել, որ մասնակցելու են արտահերթ ընտրություններին: Դուք այս փուլում ճանապարհ տեսնո՞ւմ եք 17 ուժերի շրջանակում:

– Մենք ասել ենք ամենակարևոր բանը, որ դեմ ենք արյունահեղությանը և ուզում ենք, որ բոլոր քաղաքական գործընթացներն ընթանան սահմանադրական ճանապարհով: Քանի դեռ սահմանադրական ճանապարհով վարչապետի հեռացման մեխանիզմները վերացած չեն, անիմաստ ենք համարել խոսել այլ բաներից: Մենք 17-ի ֆորմատով էլ որևէ հակաօրինական գործողություն երբեք չենք արել: Մենք օգտվել ենք օրենքով մեզ տրված հնարավորություններից՝ հանրահավաք, ցույց, երթ, անհնազանդության ակցիաներ և այլն: Դրանք բոլորը օրենքի շրջանակում են եղել, և այն հաջողությունը, որ մենք գրանցել ենք, որ պարտադրել ենք գնալ արտահերթ ընտրությունների, կարծում եմ՝ շատ դրական է: ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ ընտրություններին գնալու է առանձին, և մենք այս պահին պատրաստվում ենք արդեն ընտրական գործընթացներին, ակտիվորեն մասնակցելու ենք ընտրություններին և փորձելու ենք ստանալ ժողովրդի վստահության քվեն:

– 17 ուժերից ոմանք հայտարարում են, որ իշխանությունների հետ բանակցելու որևէ բան չունեն, ուզում են, որ հեռանան, արտահերթ ընտրությունների մասին խոսք չկա:

– Արտահերթ ընտրությունները հենց վարչապետի օրինական հեռացման ճանապարհն են:

– Բայց 17 ուժերը պահանջում էին, որ նախ վարչապետը հեռանա, ժամանակավոր կառավարություն ձևավորվի, որից մեկ տարի հետո միայն լինեն արտահերթ ընտրություններ:

– 17 քաղաքական ուժերից ոչ մեկը երբևէ հակաօրինական գործողությունների կոչ չի արել: Անիմաստ է խոսել դրա մասին, քանի դեռ սպառված չեն սահմանադրական ճանապարհով վարչապետի հեռացման հնարավոր մեխանիզմները:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք արտահերթ ընտրություններից, կրկին հավակնելու եք խորհրդարանում երկրորդ ուժը լինելու տեղի՞ն:

– Ինչո՞ւ պետք է երկրորդ տեղին հավակնենք: Ցանկացած քաղաքական ուժ հավակնություններ ունի գալ իշխանության, դառնալ իշխող քաղաքական ուժը: Բնականաբար, մենք էլ հավակնություններ ունենք, գնում ենք ընտրությունների առանձին: Մենք ունենք մեր ցուցակը գլխավորող անձին՝ Գագիկ Ծառուկյանին, և փորձելու ենք ստանալ ժողովրդի վստահության քվեն:

– ԲՀԿ-ն արդեն նախաձեռնում է մարզային այցեր: Մարզեր է այցելում նաև Նիկոլ Փաշինյանը: Դուք ո՞ր ուժին եք համարում որպես ձեր հիմնական մրցակից:

– Մեր մարզային հանդիպումները ընդհանրապես ընտրությունների հետ կապ չունեն, որովհետև մեր բակային այցերը եղել են մշտապես: Դեռ ընտրությունների մասին խոսք չի եղել, բայց մեր մարզային այցերը տարիներ շարունակ եղել են: Նաև խորհրդարանական խմբակցությունը մարզային այցեր է ունեցել: Այդ այցերը պատշաճ կարգով լուսաբանվել են, հանրությունը տեսել է, տեղյակ է, ուղղակի հիմա, քանի որ բոլորս գիտենք, որ դիմացն ընտրություններ են, ինչ-որ տեղ դա փորձում են կապել ընտրությունների հետ: Մարզային այցերը ընտրությունների հետ կապված կլինեն հունիսի 7-ից հետո, երբ քարոզարշավը մեկնարկի: Արդեն քարոզարշավի շրջանակներում մենք մեր նախընտրական քարոզը կիրականացնենք մեր նախանշած ֆորմատով: Ինչ վերաբերում է մրցակիցներին, բոլոր ուժերը, որոնք կմասնակցեն ընտրություններին, բոլորն էլ մրցակից են, բոլորին էլ մենք լուրջ ենք վերաբերվում: Ամենակարևորը՝ ընտրությունները և նախընտրական այս փուլերը մենք պետք է անցնենք այնպես, որ մաքսիմալ առանց իրար վիրավորելու, առանց անձնական դաշտ մտնելու լինի: Մենք դա մեծապես կարևորում ենք հիմա, որ այդ ամենը քաղաքակիրթ ընթանա, և ում ժողովուրդը վստահի, այդ ուժն էլ թող ԱԺ-ում իր ներկայացվածության աստիճանն ունենա:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում