«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Սավենկովը հայտնել է, որ Ռուսաստանը գրանցել է կենդանիների համար աշխարհում առաջին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեղը ստացել է «Կառնիվակ-Կով» անվանումը: Սավենկովի խոսքով, այն ստեղծվել է «Ռոսսելխոզնադզոր»-ին ենթակա «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» պետական բյուջետային հաստատության կողմից: Նա նշել է, որ «Կառնիվակ-Կով»-ը կենդանիների համար աշխարհում առաջին և միակ COVID-19-ի դեմ կանխարգելիչ դեղամիջոցն է:
Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել են նախորդ տարվա հոկտեմբերին: Դրան մասնակցել են շներ, կատուներ, արկտիկական աղվեսներ, ջրաքիսներ, աղվեսներ և այլ կենդանիներ: «Հետազոտության արդյունքները թույլ են տալիս եզրակացնել պատվաստանյութի անվտանգության և բարձր իմունոգեն ակտիվության մասին»,- ասել է Սավենկովը:
Նա ասել է, որ փորձարկումներում ներգրավված բոլոր պատվաստված կենդանիների օրգանիզմում 100% դեպքերում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ են առաջացել: