Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Եթե ժամանակին չխուսափեինք «հող հանձնող» պիտակից ու գնայինք փոխզիջումների՝ գուցե խուսափեինք պատերազմից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Զորավար Սեպուհ»-ի անվան պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը։

– Պարոն Ներսիսյան, ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստանում ակտիվացել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող քննարկումները։ Եթե մի մասը կարծում է, որ մենք որևէ կերպ չպետք է բարելավենք Թուրքիայի հետ հարաբերությունները, թուրքերը մեր հավերժ թշնամիներն են, ապա իշխանական մակարդակով էլ այլ քարոզչություն է տարվում ՝առ այն, որ մենք մեր մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է վերանայենք։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս դիսկուրսի շուրջ։

Հայ ժողովուրդն այժմ գտնվում է էմոցիոնալ դաշտում, և բնականաբար շատ դժվար է այս իրավիճակում խոսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին կամ, ինչպես արտահայտվեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, այդ հարաբերությունների վերանայման մասին։ Ընդհանուր առմամբ խնդիրն այսպես է դրվում՝ ինչպե՞ս մենք փոխենք վերաբերմունքը թուրքերի հանդեպ, որը նաև ենթադրում է ինչ-որ բաների զոհաբերում։ Մարդիկ ասում են՝ ինչպե՞ս սահմաններ բացենք այն երկրի հետ, որը արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի հետ միասին տարածքային ու մարդկային կորուստներ է մեզ պատճառել։ Բնականաբար, սա շատ բարդ է, պետք է շատ նուրբ մոտենալ ու չխաղալ ժողովրդի զգացմունքների հետ։ Խնդրին պետք է ավելի խորքային մոտենանք։ Հարցը հետաքրքրում է հիմնականում այն մարդկանց, ովքեր անձնական կորուստ են ունեցել, որոնց երեխաները, ցավոք, զոհվել են։ Բացի այդ՝ հարցը հետաքրքրում է նաև այն մարդկանց, ովքեր քաղաքականացված են, այսինքն՝ քաղաքական ուժերին, որոնք էլ հարցը տարբեր պատճառներով շահարկում են։

Ես կարծում եմ, որ թուրքերի հետ նոր հարաբերությունների գնալը, նախկին հարաբերությունները վերանայելը միայն մեր դաշտում չի գտնվում։ Խնդիրը Ռուսաստանի, Թուրքիայի դիվանագիտության դաշտում է, որոնք, ելնելով իրենց տնտեսական շահերից, կարող են մեզ ստիպել, և ըստ իս՝ կստիպեն, որ մեր իշխանությունները գնան հարաբերությունների վերանայման ճանապարհով։ Դա նշանակում է տնտեսական կապուղիներ, Մեղրիով ճանապարհ դեպի Նախիջևան… այսինքն՝ այն հայտնի թեզերը, որ ամեն օր հնչեցվում են։

Իմ կարծիքով՝ մենք զգուշորեն պետք է փորձենք մեր հարաբերությունները հարևանների հետ փոխել՝ ինչքան հնարավոր է դրանք դարձնելով բարիդրացիական։ Ճիշտ է, նման հարցադրումն առաջ է բերում բոլորովին այլ արձագանք, նույնիսկ բանը հասնում է անձի նկատմամբ վիրավորական խոսքերին, բայց այն, ինչ ես ասում եմ, նույնիսկ որոշակի առումով ուշացել է։ Մեզ հիմա դա ստիպելու են անել, մինչդեռ մենք դա կարող էինք անել ինչ-որ տեղ սեփական նախաձեռնությամբ՝ այդ դեպքում միգուցե մենք կարողանայինք խուսափել արցախյան վերջին պատերազմից ու դրա ողբերգական հետևանքներից։ Փաստորեն ամբողջ աշխարհը, ոչ միայն Ռուսաստանն ու Թուրքիան, կանգնած է այդ ծրագրի առաջ։ Մենք պետք է գնայինք փոխզիջումային տարբերակով, իսկ մենք գնացինք ցավալի տարբերակով՝ պահելով նվազագույնը, այն էլ՝ ռուսական միջամտության արդյունքում։ Իսկ այն ամենը, ինչ տեղի ունեցավ, չէր կարող առանց Ռուսաստանի, առանց Պուտինի համաձայնության լինել։ Տեղի ունեցավ ազդեցության ոլորտների նոր բաժանում, իսկ մենք դա կարող էինք կանխել, եթե մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ գործեր, մեր դիվանագիտական ու քաղաքագիտական միտքը գնար այլ ուղղությամբ, որը նաև մեր ազգային անվտանգության տեսակետից ճիշտ կլիներ։ Պետք էր գնալ բանակցությունների ու քաջություն ունենալ ասելու, որ սա ամենաճիշտ լուծումն է՝ հակառակ դեպքում մենք ցավալի կորուստներ ենք ունենալու։ Բայց այն ժամանակ, երբ մենք այսպիսի բաներ էինք ասում, այսպես կոչված՝ «հայրենասերները» մեզ համարում էին հող տալու կողմնակիցներ, դավաճան, թուրքերի քաղաքականությանը տոն տվող։

– Ստացվում է՝ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ մեր բոլոր առաջնորդները տարբեր ժամանակահատվածներում հենց ձեր նշած պիտակավորումներից խուսափելու համար չեն գնացել այդ փոխզիջումներին…

– Ես տարբեր առիթներով այդ մասին խոսել եմ, հիմա էլ ասեմ։ Արցախյան խնդրի մոտեցումների տեսանկյունից երկրորդ և երրորդ նախագահները անկեղծ չեն եղել։ Նրանք բանակցել են նույն փոխզիջումների գնալու հիմքով, բայց այդ առումով անկեղծ արտահայտվել է միայն առաջին նախագահը։ Նա դեռևս 1997 թվականին ասում էր, որ պետք է գնանք փոխզիջումների։ Քանի որ այն ժամանակ մենք հաղթող կողմն էինք, մենք կարող էինք ինչ-որ բան պարտադրել ու ավելի շատ պահել։ Բայց վերջին տարիներին, երբ, ի տարբերություն մեզ, Ադրբեջանը զինվում էր, իսկ Թուրքիան այս տարածաշրջանում դառնում էր մեծ խաղացող ու միշտ անկեղծորեն հայտարարում էր, որ Արցախի հարցով Ադրբեջանի կողքին է, մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատեինք։ Իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ ինքը համաձայնել էր մնալ վարչապետ, որպեսզի ստորագրեր Կազանյան փաստաթուղթը։ Բայց ինչպես դուք նշեցիք՝ այդպիսով նա կստանար դավաճանի պիտակը։ Հարցն այն է, սակայն, կստանաս պատերազմի, թե խաղաղության ժամանակ, միևնույն է՝ բոլորը քեզ ասելու են դավաճան, ինչպես որ հիմա Նիկոլ Փաշինյանին են ասում։ Ժողովրդի շահը պահանջում է, որ անկեղծ լինես, բացատրես խնդիրը, ասես, թե իրականում ինչ է պահանջում մեր շահը։ Դու կարող է պատերազմում հաղթես, պարտվես, կարող ես գնալ փոխզիջումների։ Բայց արդյունքում մենք կորցրինք այն, ինչ կարող էինք խաղաղ ձևով տալ։ Սա մի դավադրություն էր, որը կազմակերպվեց մեր դեմ՝ հաշվի առնելով աշխարհի իրավիճակը, ԱՄՆ-ի նախընտրական իրավիճակը։ Չի բացառվում, որ Թրամփը գաղտնի տվել է իր համաձայնությունը, որովհետև խոսում են նաև իր ու Պուտինի կապերի մասին։ Չենք կարող բերել մի պետության օրինակ, որի ղեկավարը ասեր, որ այս պատերազմում Ադրբեջանը ագրեսոր էր։ Նրանք բոլորն էլ հարգել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հնչել են միայն դատապարտող կոչեր։ Մարդասիրական օգնությունը քաղաքականություն չէ։

Ասեմ ավելին՝ մենք հիմա, լինելով պարտված կողմ, նորից տանում ենք սխալ քաղաքականություն։ Ըստ իս՝ մեր արտգործնախարարը իր վերջին հարցազրույցում ասում էր բաներ, որ իրականության հետ առնչություն չունեին։ Սա նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականությունը, արտաքին քաղաքական միտքը գնում է նույն ուղղությամբ։ Դու պարտված կողմ ես, բայց դնում ես տարածքների դեօկուպացիայի հարց։ Բայց շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես դու դա անելու։ Սառը դատենք ու ռեալ իրավիճակին նայելով գործենք։ Դու դիմում ես աշխարհին՝ միջազգային հանրությանը, ի՞նչ է, նրանք գալու են այդ տարածքները վերցնեն ու քե՞զ տան։ Հիմա խնդիրը տեղափոխվել է դիվանագիտական դաշտ, հիմա մեր դիվանագիտությունը պետք է աշխատի, որ մենք կարողանանք խաղաղ ձևով ինչ-որ բան, ենթադրենք՝ Հադրութը հետ բերել։ Պետք է այստեղ օգտագործենք Ռուսաստան-Թուրքիա հակասությունները, Ռուսաստան-Իրան, Թուրքիա-Իրան հակասությունները։ Բայց սրա փոխարեն մեր մեջ նորից իշխում է հակաթուրքիզմը։ Հիմա ակտիվորեն քննարկվում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածները, որ պետք է վերանայվեն Թուրքիայի հետ հարաբերությունները։ Նա ասել է այն, ինչ իրեն ասել են, ինքն ընդամենը կրկնող է։ Որքան էլ կուզենայի այդ պաշտոնում այլ մարդու տեսնել, պետք է ռեալ նայենք։ Այո՛, թուրքը իմ թշնամին է, որովհետև իմ ամբողջ գերդաստանը կոտորել է։ Բայց պետք չէ այդ մասին բարձրաձայնել։ Ազգային անվտանգության ճիշտ մարտավարությունը հենց դա է, որ դու պետք է քո թշնամիների, քո բարեկամների հետ գործես առանց էմոցիաների։ Հիմա եկեք ամբողջ մտավորականությամբ ասենք՝ ո՛չ, Թուրքիան մեր թշնամին է, ի՞նչ ենք դրանից շահելու։

– Օրինակ՝ հիմա շատերը սպասում են Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչմանը։ Ի՞նչ կտա մեզ այդ ճանաչումը։

– Ինչպես ամեն տարի, հիմա էլ շատերն այդ սպասման մեջ են։ Շատ լավ, թող արտասանի, իսկ դա մեզ ի՞նչ է տալու։ Ես, որպես անկախ վերլուծաբան, հետևյալ կարծիքին եմ՝ մենք չպետք է լինենք բացահայտ հակաթուրք, պետք է վարենք ճիշտ արտաքին քաղաքականություն։ Հասկանանք մի բան՝ տվյալ իրավիճակում կա ռուս-թուրքական մերձեցման խնդիր, տեղի ունեցածն էլ դրա արդյունքն էր։ Ինչքա՞ն կարող ենք խոսել ու հայհոյել։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որ երբ մեկը իրատեսական բան է ասում, կանգնում ենք ու սկսում հայհոյել։ Հիմա իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ հակաթուրք են, խոսում են հողեր վերադարձնելու մասին, բայց եթե դու ունես այդ հնարավորությունը, ուրեմն արա դա առանց խոստումների ու հայտարարությունների։

– Մենք տարիներ շարունակ դժգոհում էինք, որ Թուրքիան ու Ադրբեջանը հակահայկական քարոզչություն են իրականացրել իրենց երկրներում։ Իսկ մեր պետական քարոզչությունը ոչ թե ուղղված է եղել խաղաղության հաստատմանը և նրան, որ այդ տարածքները անվտանգության գոտի են ու պետք է հետագայում փոխզիջվեին կարգավիճակի դիմաց, այլ հակառակը՝ մեզ ասել են՝ ոչ մի թիզ հող, դրանք էլ ազատագրած տարածքներ են։ Գուցե հենց մեր սխալ պետական քարոզչության հետևանքով ստացվեց այսպիսի մեծ գին՝ շատ զոհերի ու էլ ավելի մեծ տարածքային կորուստներ։Գուցե կարո՞ղ էինք խուսափել պատերազմից։

Ձեր ասածը վերևում նշած իմ տեսակետների շարունակությունն է։ Անընդհատ խոսել, որ մենք տարածք չպետք է հանձնենք, բայց իրականում գնանք ու բանակցենք Մադրիդյան սկզբունքների, Կազանյան փաստաթղթի շուրջ, որոնք նախատեսում են փոխզիջում՝ դա սեփական ժողովրդի առաջ կեղծավոր լինելու հետևանք է։ Դա մեզ ոչինչ չտվեց։ Վերջին շրջանում բանակցություններ գրեթե չկային, հնչում էին հակասական տեսակետներ։ Ասում էին՝ Արցախը Հայաստան է և վե՛րջ։ Ասում էին՝ պետք է Արցախը դառնա բանակցային կողմ, որը, ինչպես գիտեք, դուրս մղվեց բանակցությունների սեղանից Լևոն Տեր-Պետրոսյանից հետո եկած բանակցողի ջանքերով։ Մենք էլի էմոցիոնալ դաշտում հայտնվեցինք։ Եթե դու ժողովրդավարական պետության ղեկավար ես, պետք է ժողովրդի առաջ անկեղծ լինես։ Ժողովրդին ասում ես՝ չես տալու, բայց տալիս ես ավելին, քան քեզնից ուզում էին՝ մի ամբողջ սերնդի կյանքի գնով։ Ինչպե՞ս կարելի է սա համարել ճիշտ քաղաքականություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում