Գերմանական Volkswagen Group ավտոկոնցեռնը հաստատել է ընկերության ամերիկյան ստորաբաժանման անվանափոխությունը Voltswagen of America-ի, հաղորդում է Reuters- ը՝ վկայակոչելով ընկերության մամլո հաղորդագրությունը:
Ներկայացուցիչները նշել են, որ նրանք ոչ միայն փոխում են ավտոարտադրողի ԱՄՆ ստորաբաժանման անվանումը, այլ նաև հայտարարում են էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ընկերության ապագա ներդրումների մասին: Նրանք նաև հիշեցրել են, որ «վոլտ» բառի իմաստը, որը շուտով նոր անվանման մաս կդառնա, երկու կետերի միջեւ էլեկտրական ներուժի չափման միավորն է: