Վլադիմիր Բարդանովի դին, որը հայտնի է նաև որպես «Միտիշչիի հրաձիգ», հայտնաբերվել է նրա քոթեջում, հաղորդում է «112» Telegram-ալիքը:
Մարտի 30-ին Վլադիմիր Բարդանովը բարիկադավորվելով մասնավոր առանձնատանը՝ կրակ էր բացել «Ռոսգվարդիա»-ի աշխատակիցների ու անցորդների վրա: Բարդանովը երկու նռնակ է նետել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք ժամանել են զենքի ապօրինի շրջանառության մեջ նրա մասնակցության վերաբերյալ ցուցմունքը ստուգելու համար:
Հրաձիգը պատանդ է վերցրել երեք մարդու, սակայն ուժայիններին հաջողվել է համոզել նրան ազատ արձակել երկուսին, այդ թվում՝ երեխային: Միջադեպը տեղի է ունեցել Նովիե Վեշկի ավանի քոթեջներից մեկում: Տղամարդը տանից կրակել է 10 ժամ:
Օպերատիվ գործողությունների ընթացքում փոխհրաձգության արդյունքում հատուկջոկատային է վիրավորվել: Որոշ ժամանակ անց տան գրոհի ժամանակ ուժայինները նռնականետ են օգտագործել: Բարդանովի քոթեջում հրդեհ է բռնկվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միտիշչիի հրաձիգը» մնացել է այրվող տանը և, ենթադրաբար, մահացել է: