Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց հոդվածը, որով դատում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մի շարք այլ պաշտոնյաների։ «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հենց 300.1 հոդվածով է մեղադրանք առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Քոչարյանի փաստաբանական թիմը դիմել էր ՍԴ՝ այս հոդվածի հակասահմանադրականության հարցով։ Փաստորեն ՍԴ այս որոշումը նշանակում է, որ քրեական գործով մեղադրանքն այլևս առոչինչ է, համարվում է հակասահմանադրական։ Հետևաբար, մեղադրանքն այլևս ուժի մեջ չէ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի հետ։