ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «AiF»-ին տված հարցազրույցում խոսել է Վլադիմիր Պուտինի նախասիրությունների մասին:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով, Պուտինի հիմնական հոբբին ընթերցանությունն է: Նա նախընտրում է կարդալ պատմական գրականություն և հուշեր:
Պեսկովը նաև ասել է, որ նախագահը շաբաթը մի քանի անգամ դիտում է արտասահմանյան հեռուստաալիքներ և անգլերեն է ուսումնասիրում:
«Ոչ ամեն օր, բայց շաբաթը մի քանի անգամ նա անգլերեն է սովորում: Դրանք կարճ դասեր են, բայց կանոնավոր»,- ասել է Պեսկովը:
Պուտինը նաև տարբեր պարբերականներ է բաժանորդագրվում, որոնք կարդում է ինչպես իր նստավայրում, այնպես էլ ճանապարհորդությունների ժամանակ: