ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը քմահաճ չէ սննդի հարցում և այն պաշտամունք չի դարձնում: Նրա խոսքով, պետության ղեկավարն ուտում է ամենապարզ ուտեստները, սակայն խուսափում է խմորեղենից:
Բացի այդ, Պեսկովն ասել է, որ Պուտինը բացարձակ հանգիստ է վերաբերվում նորաձևությանը: Մասնավորապես, նա կրում է միանման կոստյումներ ու վերնաշապիկներ: Պուտինը չունի իր նորաձևության դիզայները: