Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին խորհուրդներ է տվել հարբուխի սիմպտոմատիկ բուժման վերաբերյալ: Փորձագետի խոսքով, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել երկու գործոնի:
Ըստ Կոմարովսկու, առաջինը դա օդն է. որքան չոր է այն, այնքան ավելի ակտիվորեն է լորձից ջրային գոլորշին անցնում դրա մեջ, և որքան տաք, այնքան ակտիվորեն է լորձը չորանում: Կոմարովսկին ասել է, որ հարբուխի բուժման ժամանակ գլխավորը «թույլ չտալ, որ լորձը չորանա»: Նա հորդորել է սառը և խոնավ օդ պահպանել սենյակներում։
Երկրորդ գործոնը արյան ռեոլոգիան է: Ինչպես բացատրել է Կոմարովսկին, որքան խիտ է արյունը, այնքան խիտ է քթի լորձը: Սրա հետ կապված հեռուստահաղորդավարը խորհուրդ է տվել շատ հեղուկ օգտագործել: