Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մարտի 1-ի գործը փակվեց․ 10 զոհերի հարազատները մնացին միայնակ իրենց ողբերգության հետ

«ՍԴ-ն այդ որոշումն է կայացրել, բայց հանցանքը մնացել է, չէ՞»,- Մարտի 1-ի զոհերի հարազատները ընդվզում են ՍԴ որոշման դեմ և պայքարի մղումներ ունեն, բայց չգիտեն՝ ում դեմ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական և անվավեր ճանաչելու մասին որոշմանը:

«Մարտի 1-ի զոհերի հարազատները մտածում են՝ ի՞նչ պատահեց, որ այսպես փոխվեց ամեն ինչ… Երկուսուկես տարի գնում էր դատավարությունը, և հանկարծ մտնում է դատաքննության փուլ, ու միանգամից փակվում է: Չգիտեմ, թե ինչ կլինի, որովհետև 2008-ից մինչև հիմա քաղաքական բոլոր ուժերը «բացահայտում» էին Մարտի 1-ի գործը, և ամենամոլեռանդ «բացահայտողը» Փաշինյանն էր, բայց կարծես այլ պայմանավորվածություն կա, տպավորություն է, որ գործը փակելու վերաբերյալ ընդհանուր փոխհամաձայնության են եկել քաղաքական ուժերը, նախագահները…

ՍԴ որոշումից հետո ՀԱԿ-ը անգամ ծպտուն չի հանել, բայց չէ՞ որ Մարտի 1-ի զոհերի ծնողները, տուժողներն իրենց էին ապավինել: Իսկ դատախազությունը հայտնվել է ծիծաղելի վիճակում, չգիտես, թե ինչի է սպասում: Հիմա բացահայտվեց այս տասը տարիների խոստումների կեղծիքը Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ, պարզ դարձավ, որ չի բացահայտվելու, և Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու տուժողները մնացին մեն-մենակ՝ իրենց ողբերգության հետ»,- նշեց Ալեքսանյանը:

«Վեթինգով չանցած, չբարեփոխված համակարգերից սպասել, որ կանեն այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում կբացահայտվեն իրենց հանցագործությունները, ուղղակի անտրամաբանական է: Քննչական մարմիններ, ԱԱԾ, դատախազություն… բոլորի տիրույթում այս գործը եղել և, և ասել՝ դուք արել եք հանցագործություններ, բայց եկեք գիծը քաշենք, և նույն կազմով դուք ինքներդ ձեզ մեղադրանք առաջադրե՞ք. ինչպե՞ս է դա հնարավոր»,- նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ ՍԴ այս որոշումը սպասելի էր, և զարմանալի էր, որ հայտարարում էին, թե ՍԴ թնջուկը լուծվել է:

«Մարտի 1-ի գործը կազմակերպիչների մասով փակված է, իսկ դա ամենակարևոր մասն է…Այս համակարգը ի վիճակի չէ ո՛չ մեղադրանք առաջադրելու, ո՛չ էլ այդ մեղադրանքը պաշտպանելու»,- նշեց Կարապետյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում