Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մենք չպետք է թույլ տանք թուրքական աշխարհները միացնող միջանցքի բացումը, դա մեզ ոչինչ չի տալու

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

– Տիկին Բեգիջանյան, տեսակետ է հնչում, որ Հայաստանի՝ միջազգային «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին միանալու բոլոր խոսակցությունները փուչ են, քանի դեռ Հայաստանը չի կառուցել իր սեփական «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը, կամ Իրան-Հայաստան երկաթուղին: Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը, և որքանո՞վ է իրատեսական նման բան ակնկալել հիմա:

– Ես միշտ ասել եմ, որ Հայաստան-Իրան երկաթուղին պետք է շատ վաղուց կառուցվեր, եթե Իրանը նման հնարավորություն ունենար: Իրանը այդ հնարավորությունը չունի: Հայաստանն էլ իր հերթին առանձնապես ջանքեր չգործադրեց այդ ուղղությամբ, բայց հիմա, ըստ երևույթին, դա շատ հարցական է, հատկապես այն զարգացումների ֆոնին, որ մենք տեսնում ենք: Մասնավորապես, Իրանը միացել է Ադրբեջանում ներդրումների գործընթացին, շուրջ 500 մլն դոլարի ներդրումերի մասին է խոսվում: Հետևաբար, այդպիսի երկաթուղու կառուցման հեռանկար չի երևում, որ որևէ մեկը դա կանի, հատկապես որ Հայաստանն էլ ավելի շատ շահագրգռված է ապաշրջափակել բոլոր ճանապարհները: Ամենակարևորն այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը արդեն թրենդներ են հայտարարում, արդեն որոշում են, թե ինչպես պետք է կառուցեն և այլն: Ընդ որում, նրանք արդեն խոսում են ոչ թե տրանսպորտային ճանապարհի մասին, ինչպես նշված է եռակողմ հայտարարության մեջ, այլ բացահայտ խոսում են միջանցք բացելու մասին, որը պետք է թուրքական աշխարհը միացնի: Էրդողանի համար սա անգամ իր միջազգային հարցերի մեջ ամենակարևոր հարցն է: Որովհետև ինքը ներքին շատ խնդիրներ ունի, թուրքական արժույթը զգալիորեն արժեզրկվել է, դոլարի արժեքը հասել է 8 լիրայի, այն դեպքում, երբ 2015-ին ընդամենը 2,5 լիրա էր: Այսինքն՝ այդ ֆոնին թուրքական աշխարհները միացնող միջանցքը շատ կարևոր է իրենց համար, իրենք ամեն կերպ փորձելու են դա իրականացնել: Մենք պետք է դա թույլ չտանք, որովհետև մնացած ճանապարհները մեզ առանձնապես բան չեն տալիս: Մտածել, որ Երևանից գնաս Բաքու, Բաքվից նոր Մոսկվա, անգամ ծիծաղելի է, էլ չեմ ասում, որ հարցական է՝ արդյո՞ք դու այդ ճանապարհով տեղ կհասնես, թե՞ ոչ: Բայց մյուս կողմից Հայաստան-Իրան ավտոմայրուղին, որ կառուցում ենք, դա պետք է անպայման արվի, որովհետև դրանում նույնիսկ այսօր շատ շահագրգիռ է Վրաստանը: Որովհետև, երբ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը տարածաշրջան էր այցելել, Վրաստանի նախագահը հիմնականում շեշտը դրել էր Պարսից ծոց-Սև ծով ճանապարհի վրա: Այսինքն՝ դա կարող է լինել Հայաստանով, ոչ թե Ադրբեջանով:

Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել է, որ ծրագրում են Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը ՀՀ տարածքով միացնել և ստեղծել «Հյուսիս-հարավ» միջանցքը:

– Սրա մասին խոսվել է: Առավել ևս այսօր Հնդկաստանը շահագրգիռ է այս նախագծի իրականացմամբ, քանի որ Ադրբեջանը հստակ հայտարարեց, որ Քաշմիրի հարցում կանգնած է Պակիստանի կողքին, ինչպես Պակիստանը Ղարաբաղի հարցում կանգնած է Ադրբեջանի կողքին: Այսինքն՝ սա ավելի է շահագրգռում Հնդկաստանին այդ առումով, և մեր շահերը այս դեպքում համընկնում են Հնդկաստանի շահերի հետ: Դրա համար մենք պետք է ուշադիր լինենք, թե որտեղ են մեր շահերը համընկնում այս կամ այն երկրի շահերի հետ, որ այդ ուղղությամբ աշխատենք: Այնպես որ, եթե այդ մայրուղին, գուցե նաև երկաթգիծը կառուցվեն, թերևս Հնդկաստանն էլ շահագրգիռ լինի Հայաստան-Իրան երկաթուղու մեջ ներդրում կտարել: Ցավոք, մեր կառավարությունը երբևէ լուրջ չի վերաբերվել այս հարցերում՝ ոչ նախկինները, ոչ ներկաները:

Ըստ էության, այդ ուղղությամբ կոնկրետ մշակած ռազմավարություն չունե՞նք:

– Այո՛, չունենք, ես չեմ տեսել որևէ նման բան: Ասենք՝ մեկը հարց է տալիս, ենթադրենք, ինչ-որ պաշտոնյայի, նա էլ պատասխանում է՝ այո՛, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, և այդքանով թեման ավարտվում է: Եթե հարց չտաս, որևէ մեկն այդ մասին չի խոսում: Չի խոսում, որովհետև նման բան պարզապես չկա: Կոնկրետ հիմա Հնդկաստանը շատ հետաքրքրված է այդ հարցով, հատկապես եթե հաշվի առնենք Աֆղանստանի զարգացումները, որ Թուրքիան շատ մեծ քայլեր է անում, որ Աֆղանստանն էլ իր ազդեցության գոտին դարձնի, շուտով այդ թեմայով Ստամբուլում բանակցություններ են լինելու, արդեն Անկարան բավականին ներդրումներ է անում այդ երկրում: Օրինակ՝ վերջերս Աֆղանստանում մի ջրամբարտակ բացվեց, որի մեջ Թուրքիան մեծ ներդրումներ է արել փաստորեն ընդդեմ Իրանի: Այսինքն՝ բացի Հնդկաստանից, «Հյուսիս-հարավ» միջանցքով շահագրգռված է նաև Իրանը: Մենք է աշխատել ենք հենց այդ ուղղություններով, ոչ թե հույսը դնել Նախիջևանով անցնող երկաթգծի վրա, որը հեռանկարային չէ մեզ համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում