Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Բալթյան երեք երկրների հայերը շնորհակալություն են հայտնում դեսպան Մկրտչյանին նրա աշխատանքի համար

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների կազմակերպություններ նամակ են հղել ՀՀ Նախագահի աշխատակազմին, ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ ԱԳ նախարարին՝ շնորհակալություն հայտնելով այդ երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի աշխատանքի համար։ Այս մասին տեղեկացանք Լատվիայի Հայկական մշակութային կենտրոնի կայքից։

«Բալթյան երեք երկրների ՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների երեք փորձառու կազմակերպություններ կցանկանային ընդգծել իրենց խորին երախտագիտությունը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տ. Մկրտչյանի գործունեության վերաբերյալ: Բալթյան երկրներում ՀՀ դեսպանի դերում պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում Տ.Մկրտչյանը իրեն դրսևորեց որպես վերին աստիճանի բանիմաց և իր գործին անմնացորդ նվիրված մասնագետ: Զարմացնում և հիացնում էր դիվանագետի բազմավեկտոր աշխատանքը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության շահերը, նա հիանալի դրսևորեց իրեն զանազան բնագավառներում` դիվանագիտություն, քաղաքականություն, մշակույթ»,- ասվում է շնորհակալական նամակում:

Բալթյան երեք երկրների հայկական կազմակերպությունների նամակում նշվում է, որ Տիգրան Մկրտչյանի դիվանագիտական քայլերը միշտ հավասարակշռված և խորապես մտածված են եղել և հասել են իրենց նպատակին: Գործընկերներն ու համայնքի ներկայացուցիչները հաշվի էին նստում նրա կարծիքի հետ, ոչ բարյացակամ տրամադրված տարրերը վախենում էին նրա գործունեությունից:

«Տ.Մկրտչյանի կազմակերպած, հայ արվեստն ու մշակույթը փառաբանող լայնամասշտաբ միջոցառումները, որոնք միշտ կապված էին մեր հայրենիքի այս կամ այն կարևոր իրադարձության հետ, լայն արձագանք էին գտնում ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում և ջերմ ընդունելության էին արժանանում ոչ միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից: Որոշ մշակութային միջոցառումներ տեղայինից ստացան համաշխարհային նշանակություն (Կոմիտասի Պատարագի ձայնագրությունը Լատվիայում կամ Նարեկացու թարգմանությունները)»,- նշել են նամակի հեղինակները՝ անհրաժեշտ համարելով շեշտել դեսպան Մկրտչյանի կարևոր ձեռքբերումը Բալթյան երեք երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների միջև կապերի հաստատման և ամրապնդման գործում:

«Դիվանագետ Տիգրան Մկրտչյանի ներուժը մեծ է և մենք մեր վստահությունն ենք հայտնում պարոն Մկրտչյանի անգնահատելի ներդրմանը մեր Հայրենիքի շահերը ներկայացնելու և պաշտպանելու գործում `անկախ նրա հետագա ծառայության վայրից: Բալթյան երկրների հայերը շնորհակալություն են հայտնում պր-ն Տ․ Մկրտչյանին նրա աշխատանքի համար և հաջողություն մաղթում`ի շահ մեր հայրենիքի` Հայաստանի: Հպարտ և շնորհակալ ենք Հայաստանին նման դիվանագետի համար»,- ասվում է շնորհակալական նամակում, որն ստորագրել են Լատվիայի Հայկական մշակութային կենտրոնի նախագահ, Լատվիայի ազգային մշակութային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Րաֆֆի Խարաջանյանը, Լիտվայի Հայերի միության նախագահ Արայիկ Թունյանը և Էստոնիայի Հայկական ազգային միության նախագահ Ռազմիկ Իվանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում