Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Վրաստանը ցույց տվեց իր ձգտումը՝ 2024 թվականին դիմել ԵՄ անդամության համար. ի՞նչ է սպասվում Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։

– Պարոն Ստեփանյան, Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստվում է 2024 թվականին պաշտոնապես դիմել ԵՄ՝ լիիրավ անդամակցության հայտով։ Ինչքանո՞վ է հնարավոր սա, ի՞նչ հեռանկարներ կբացվեն Վրաստանի առջև։

– Ես կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում Վրաստանը չի դառնա Եվրամիության անդամ։ Դրա մասին են խոսում նաև ԵՄ շատ պաշտոնյաներ։ Ըստ իս՝ այս հայտն ավելի շատ սիմվոլիկ բնույթ ունի, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Վրաստանի ձգտումները։ Շատ կարևոր է նաև քննարկել այն հանգամանքը, որ մենք, որպես երկիր, անցել ենք որոշակի փուլ՝ Եվրամիության հետ մերձեցման համար։ Այն կոչվում է Ասոցացման համաձայնագիր, ԽՀԱԱԳ-ին: Հաջորդ քայլը ո՞րն է, ակնհայտ է, որ կա անհրաժեշտություն կատարելու այդ հաջորդ քայլը։ Դա շատ կարևոր է թե՛ Վրաստանի և թե՛ Եվրոպայի ընկալվածության համար։ Վրաստանում շատ բարեփոխումներ են արվել։ Ասում էին, որ եթե ուզում ենք դառնալ Եվրամիության անդամ, ապա պետք է որոշակի բարեփոխումներ իրականացնենք։ Այդ բարեփոխումներն արել ենք, հետո ի՞նչ պետք է անենք։ Պետք է ունենանք  նպատակ, որի ուղղությամբ էլ պետք է շարժվենք։ Այդ նպատակներից մեկը տրամաբանորեն Վրաստանի անդամակցությունն է Եվրամիությանը։ Ես կարծում եմ նաև, որ կան շատ ռիսկեր։ Մասնավորապես՝ Եվրամիությունը պատրաստ չէ ընդունել Վրաստանին այժմ։ Եվ եթե այդպես լինի, ապա դա շատ բացասական անդրադարձ կունենա Վրաստանում Եվրամիության իմիջի վրա։ Պետք  է իրավիճակը ճշգրիտ գնահատել։ Նույն բանն էլ եղավ ՆԱՏՕ-ի պարագայում, երբ սպասումները շատ բարձր էին, բայց մերժում ստացվեց։ Դրա պատճառով էլ որոշակի հիասթափություն եղավ։

– Մյուս կողմից էլ՝ Եվրամիությանը ձեռնտու չէ՞ ընդունել Վրաստանին։ Այսինքն՝ Հարավային Կովկասում ունենալ նման գոնե մեկ դաշնակից, որովհետև ակնհայտ է, որ ո՛չ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը նման ցանկություն չեն ունենալու։

– Այդ մասին ավելի  ճիշտ կլինի հարցնել հենց Եվրամիությանը։ Բայց որքանով մենք ենք հասկանում, Եվրամիությունն առայժմ պատրաստ չէ այդ ուղղությամբ ընդլայնմանը։ Դուք գիտեք, որ հենց ԵՄ-ում կան շատ խնդիրներ, վերջերս ԵՄ-ն լքեց Մեծ Բրիտանիան։ Կան շատ խնդիրներ, որոնք  պետք է ներսում  հաղթահարվեն, ու հետագայում նոր գնան ընդլայնման։ Առայժմ Եվրամիությունը չի մտածում ընդլայնման մասին, համենայնդեպս՝ մեր ուղղությամբ։  Ընդհանրապես Հարավային Կովկասը համարվում է խնդրահարույց տարածաշրջան, սոցիալական բազմաթիվ խնդիրներով, Ռուսաստանի հետ համագործակցության  խնդիրներ։ Ուստի ես կարծում եմ, որ այս տարածաշրջանի հետ կապված ԵՄ-ն այժմ պատրաստ չէ գնալ ընդլայնման, ու մոտ ապագայում մեզ չի սպասվում ավելի  սերտ համագործակցություն, քան այն, ինչ կա այժմ։ Չնայած մենք այնպիսի աշխարհում ենք ապրում, որ բնականաբար ոչինչ բացառել պետք չէ։ Դեռ երեք տարի ժամանակ կա, շատ ջրեր կհոսեն։

– Տարիների փորձն ի՞նչ ցույց տվեց՝ Հայաստանը, որ ԵԱՏՄ անդամ է, և Վրաստանը, որը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ունի ու ձգտում է էլ ավելի խորը գործակցության, կարո՞ղ են համագործակցել առանց այս գործոնները հաշվի առնելու՝ քաղաքական կամքի պարագայում։

– Այն, ինչ մենք տեսել ենք մինչ այս պահը, այն է, որ երկու պետություններն էլ օգտագործում էին տնտեսական կողմնորոշումները հօգուտ մեկը մյուսի։ Այսինքն՝ համագործակցությունը բավականին ակտիվ էր՝ օգտագործելով այս երկու ուղղությունները։ Դա յուրահատուկ իրավիճակ է, որով Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն շարժվել են։ Պատերազմն իհարկե որոշակիորեն խանգարեց, բայց առաջիկայում, կարծում եմ, տարածաշրջանում կլինի սերտ տնտեսական համագործակցություն՝ բավականին հետաքրքիր որոշումներով։ Իմ կարծիքով՝ կա ևս մեկ հանգամանք, որ կարող է  ուշադրություն գրավել Արևմուտքում։ Դա այն է, որ Հայաստանը որոշի Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության գնալ, Բելառուսի օրինակով։ Եթե Հայաստանը նման քայլ անի, կարծում եմ, որ արևմտյան գործընկերները կակտիվացնեն իրենց ջանքերը տարածաշրջանում՝ մասնավորապես Վրաստանի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում