Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

AstraZeneca պատվաստանյութը 75% արդյունավետություն ունի․ 3 ցուցանիշներն այս պահի դրությամբ բավարարել է 7 պատվաստանյութ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը:

– Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Աշխարհի մի շարք երկրներում կա անվստահություն այս պատվաստանյութի նկատմամբ, երկրներ կան, որ հրաժարվել են ներկրել այն: Ինչպիսի՞ ռիսկեր կան այս առումով:

– Տարբեր հրապարակումներ են լինում, սակայն այնպես չէ, որ մյուս պատվաստանյութերից կամ ընդհանրապես մյուս դեղամիջոցներից չկան կողմնակի ազդեցություններ: Ցանկացած դեղամիջոց, ցանկացած պատվաստանյութ կարող է ունենալ իր կողմնակի ազդեցությունը, բայց ֆիքսվել դրա վրա, հրաժարվել պատվաստանյութերից ու շարունակել այս հիվանդացության մակարդակով ընթանալ, կարծում եմ՝ ճիշտ չէ:

– Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս, ո՞րն է ամենաարդյունավետ ու անվտանգ պատվաստանյութը:

– Եթե պատվաստանյութն ունի զանգվածային  կիրառման թույլտվություն մարդկանց շրջանում, ուրեմն նա անցել է փորձարկումների բոլոր 4 փուլերը: Եթե այդ փուլերն անցած չլիներ, ուղղակի թույլտվություն չէր ունենա մարդկային պոպուլյացիայում կիրառելու: Իսկ AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ 75 տոկոս արդյունավետության մասին է խոսվում: Այսինքն՝ 100 պատվաստվածից 75-ի մոտ չի զարգանա հիվանդությունը, կամ զարգացած հիվանդությունը կընթանա թեթև:

– Հիմա ինչպե՞ս պետք է իրազեկել հանրությանը, որովհետև հարևան Վրաստանում այդ պատվաստումից հետո բուժքույր մահացավ, և աղմուկը բավականին մեծ էր: Շատերի մեջ տարակուսանք կա կոնկրետ այս պատվաստանյութի հետ կապված:

– Ցանկացած պատվաստանյութ կարող է ունենալ ալերգիկ ռեակցիա: Տվյալ դեպքում եղել էր անաֆիլակտիկ շոկ՝ ծանր ալերգիկ ռեակցիա, որը երբեք չի բացառվում: Բայց այս դեպքում պատվաստվել է 50 մլն-ից ավելի մարդ, և մենք չգիտենք, թե մյուս պատվաստանյութերից քանի դեպք է արձանագրվել: Ես չեմ ուզում որևէ պատվաստանյութի դերը մեծացնել, մյուսինը նսեմացնել: Պատվաստանյութի ֆունկցիան ընդամենը վարակը կանխարգելելն է: Իսկ AstraZeneca պատվաստանյութը ևս այդ ֆունկցիան կատարում է: Եթե համեմատենք «Սպուտնիկ V»-ի հետ, այն, ըստ հետազոտողների տվյալների, ունի 91 տոկոս արդյունավետություն, իսկ Pfaizer-ն ու Moderna-ն ունեն 92 և 95 տոկոս արդյունավետություն: Որպես մասնագետ՝ ես իմ մեկնաբանությունը կարող եմ տալ, որ պատվաստանյութի համար կա երեք ցուցանիշ այն ընդունելու կամ չընդունելու: Դա արդյունավետությունն է, վարակի փոխանցման ռիսկի նվազեցումն է, որը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, այսինքն՝ պատվաստվածն այլևս չի հանդիսանալու վարակի աղբյուր: Եվ ևս մի կարևոր ցուցանիշ է անվտանգությունը: Այս երեք ցուցանիշներն այս պահի դրությամբ բավարարել է 7 պատվաստանյութ, այդ թվում նաև AstraZeneca պատվաստանյութը: Եվրոպայի մեծ մասն այս պահի դրությամբ պատվաստված է AstraZeneca-ով:

– Եթե ռուսական «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը այդքան բարձր է, ինչո՞ւ ձեռք չենք բերում հենց այդ պատվաստանյութը:

– Չեմ կարող ասել, թե ինչու ձեռք չենք բերում: Այդպիսի մի կազմակերպություն կա, որը առաջարկում է երկրին պատվաստանյութ, որովհետև քանի որ մեր երկիրը չի արտադրում պատվաստանյութ, մեզ պետք է առաջարկեն, և մեզ առաջարկել են AstraZeneca-ն: Որպես հաջորդ  պատուհան մեզ առաջարկվում է «Նովավաքսը»: Ռուսաստանի հետ անհատական բանակցությունների արդյունքում «Սպուտնիկ V»-ի 15 հազար դեղաչափի նախնական պայմանավորվածություն կա, որը կապահովի 7,5 հազար մարդու պատվաստում: Գիտեք, էական չէ, թե ինչով կպատվաստվեք, կարևորը, որ պատվաստվեք, և այս ճգնաժամը հաղթահարվի: Իսկ հետո արդեն, երբ ունենանք ընտրության հնարավորություն, միգուցե ավելի լավ պայմաններում կհայտնվենք:

– Ըստ էության կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման միակ լուծումը այս պահին ինչքան հնարավոր է շատ մարդու պատվաստե՞լն է:

– Միանշանակ այո, որպեսզի մենք ունենանք իմունային շերտ և դադարեցնենք վիրուսի շրջանառությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում