Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ իշխանությունները կաթվածահար վիճակում են․ հնարավոր է՝ ԱԽ քարտուղարի հայտարարությունը Մոսկվայի պատվերն է

«Թուրքիան 1991 թվականից ի վեր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանին առաջադրել էր երեք նախապայման. առաջին՝  չհիշատակել 1915-ի մասին, երկրորդ՝  արցախահայությանը ստիպել ընդունելու Ադրբեջանի գերիշխանությունը, և երրորդ՝  պարտադրել հայկական Սփյուռքին հրաժարվելու հակաթուրքական քայլերից, այն է՝  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից: Թուրքիան այս երեք նախապայմաններից չի հրաժարվել. պայմանները մնացել են նույնը, փոխվել են ընդամենը ձևակերպումները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չի փակել Թուրքիայի հետ սահմանները, այլ Թուրքիան է փակել. «Հետևաբար առանց ՀՀ ջանքերի, առանց ՀՀ ԱԽ քարտուղարի քաջալերանքի թող իրենք ինչպես փակել են, այնպես էլ բացեն: Մեզանից այստեղ որևէ բան չի պահանջվում: Մանավանդ ստեղծված իրավիճակում ընդառաջ գնելը՝ առնվազն… չգիտեմ ինչ ասեմ»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց արցախյան վերջին պատերազմից առաջ Էրդողանի խոսքերը, այն է՝ «մենք ներգրավվում ենք այս պատերազմի մեջ, որպեսզի 1915-ի երիտթուրքերի սկսած գործը հասցնենք ավարտին», որից հետո էլ Պուտինը Էրդողանին հռչակեց իր լավագույն ընկերը: «Նա անամոթաբար ավելացրեց, թե Էրդողանը, ի տարբերություն եվրոպացի գործիչների, իր խոսքի տերն է, այսինքն՝ Էրդողանն ուզում է ցեղասպանության ենթարկել արդեն մի անգամ ցեղասպանությունից արյունաքամ եղած ժողովրդին, իսկ Պուտինն էլ լրացնում է, թե նա խոսքի տերն է: Մնում է գնանք մոմ վառենք, որ զորք չի տրամադրել Էրդողանին, որպեսզի ռուս-թուրքական զորքերը մտնեին ու մեզ բնաջնջեին»,- հեգնեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչմանը միտված գործողություններին՝ մեր թուրքագետը նկատեց. «Ընդառաջել Թուրքիային կնշանակի Միացյալ Նահանգների վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հակադրվող պետության պիտակ կպցնել: Իսկ եթե առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման սահմանները նույնիսկ բացվեն, ապա հաջորդ օրն իսկ այն կարելի է փակել: Ուստի ընդառաջելը առնվազն խելամիտ չէ և վնասակար է»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում