Monday, 19 04 2021
12:58
Կոլումբիայի փրկարարները 11 հանքագործների մարմիններ են հանել հանքահորից
ւզում ենք վարչապետը մեզ մի դրական պատասխան տա․ ժամկետային զինծառայողի մայր
Խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում անց է կացվել Հաղթանակի օրվան նվիրված շքերթի փորձը
Տեսնենք մեր վարչապետը ինչ կասի․ ժամկետային զինծառայողի ծնողները կհանդիպեն Փաշինյանի հետ
12:35
Օսթինում երեք մարդ Է զոհվել գնդակոծության հետևանքով
ՊՆ-ն խորը քնի մեջ է․ վարչապետին սուտ են զեկուցում․ ժամկետային զինծառայողի հայր
12:20
«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
12:01
Եվրոպական առաջատար ակումբները հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին
Ալիևի վրա ամերիկա-ռուսական ճնշման ուրվագիծը
Մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին
11:40
Բրիտանիան նոր օրենք է մտցնում Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարելու համար․ Times
«120 grammi» ընկերությունը կապ չունի Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման հետ․ ԱԳՆ
«Տղա՛ս, թուրքը թուրք է, ի՛նչ ալ ընէ, խօսի կամ գրէ, պէտք չէ վստահիլ թուրքին»․ Արամ Ա
ՀՀ-ում COVID-19-ի 298 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 17 մարդ
ԵԽԽՎ-ն Հայաստանից հրավերի է սպասում
Պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը
10:40
Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայի կողմից գնդակոծությունների մասին
10:30
Չիկագոյում 7-ամյա աղջիկ է զոհվել McDonald’s-ի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում
10:20
Լուիզիանայում հինգ մարդ է տուժել հրաձգության հետևանքով
Թուրքիան հավանություն է տվել «Սպուտնիկ-V»-ի արտադրությանը
Փաշինյան – Օնիկ Գասպարյան վեճի խմորը դեռ շատ ջուր կվերցնի
09:50
Նավթի պաշարների կրճատումը կարող է հանգեցնել դրա արժեքի բարձրացմանը մինչև 74 դոլար․ Bloomberg
09:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:30
Ճապոնիայի վարչապետը Բայդենի հետ հարաբերությունները վստահելի է անվանել
Գերիների վերադարձն ավելի մեծ արժեք է, և եթե հարցն այդպես է դրված, լավ կլինի՝ Հայաստանը տա համաձայնություն Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին
09:10
Թրամփը քննադատել է մինչև սեպտեմբերի 11-ը զորքն Աֆղանստանից դուրս բերելու որոշումը
«Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարությունից հետո պետք է իրավական գործընթաց սկսվեր»
08:45
Ծնունդդ շնորհավոր, Քորթնի Քարդաշկա՛ն, իմ հայ թագուհի․ Քիմ Քարդաշյանը՝ քրոջը
08:30
Արքայազն Հարրին չի պատրաստվում Բրիտանիայում երկար մնալ պապի հուղարկավորությունից հետո

Թշնամանքի աղբյուրը Անկարան ու Բաքուն են եղել. 44 օրվա պատերազմից հետո, անհետ կորածների, գերիների պայմաններում ասենք՝ վե՛րջ, բարեկա՞մ ենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

– Պարոն Իսպիրյան, ակտիվորեն քննարկվում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ եթե մենք գնում ենք Թուրքիայի հետ ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ են պետք։ Նա այս դիտարկումն արել է ի պատասխան այն հարցի, թե արդյոք մենք Թուրքիային համարո՞ւմ ենք թշնամի երկիր։ Ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանի այդ մոտեցման շուրջ։

– Այդ  ձևակերպումը բավականին անհասկանալի, անընդունելի և շատ տարօրինակ էր։ Հարցը վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև Ադրբեջանին, որովհետև եթե խոսք է գնում ապաշրջափակման մասին, ապա պետք է նկատի ունենալ նաև Ադրբեջանը։ Սա շատ անհաջող ձևակերպված միտք էր։ Բոլորին հայտնի է, որ թշնամանքի աղբյուրը ոչ թե մենք ենք, այլ Թուրքիան և Ադրբեջանը։ Աբսուրդ է հայտարարել, որ Թուրքիան ու Ադրբեջանը թշնամի չեն։ Պատմության մեջ երբեք այնպես չի եղել, որ մենք հարձակվենք Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա։ Մշտապես եղել է հակառակը։ Նորմալ է, որ երկու պետություններ, որոնք նախկինում թշնամություն ու հակամարտություն են ունեցել միմյանց միջև, պատերազմել են, հետագայում հարթում են հարաբերությունները ինչ-ինչ պայմաններով։ Աշխարհում, Եվրոպայում շատ այդպիսի օրինակներ կան։ Բայց մեղավոր ու պատասխանատու կողմը գիտակցել է  այդ ամենը, ու փոխադարձ ըմբռնում է առաջացել։

Հիշում եք, երբ 2009 թվականին Հայաստանը փորձում էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել,  նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ թշնամանքը վերանա։ Բայց  Թուրքիան որևէ կերպ չընդառաջեց ու շարունակեց իր թշնամական քաղաքականությունը։ Փոխանակ Թուրքիան այնպես աներ, որ  Ադրբեջանը հակամարտությունը կարգավորեր խաղաղ ճանապարհով, ընդամենը աջակցեց ու մասնակից դարձավ այդ արյունալի պատերազմին։  Ադրբեջանում երկար տարիներ հայերի նկատմամբ պետականորեն թշնամանք է սերմանվել, ու այս պահին էլ մենք այդ թշնամանքի վերացման ուղղությամբ որևէ բան չենք տեսնում։ Չմոռանանք նաև, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո շարունակվեց գերեվարումը։ Իհարկե, մենք ունենք մեր ցավը, մեր զոհերը, բայց թշնամանքի աղբյուրը Թուրքիան ու Ադրբեջանն են։

– Անկարան էլ իր կողմից որոշակի դիվանագիտական քայլեր է անում՝ պարբերաբար հայտարարելով, որ պատրաստ  է Հայաստանի հետ հարաբերությունները հարթել։ Գուցե սա նման հայտարարություններին ի պատասխա՞ն է  հնչեցվել։

Երբ 2009 թվականին ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, Թուրքիան նույն բանն էր ասում, բայց շատ արագ հետ կանգնեց՝ չհաստատելով խորհրդարանում։ Այսինքն՝ հավատալ օդի մեջ հնչեցված հայտարարություններին՝ աբսուրդային է։ Եթե ուզում է իսկապես հարաբերություններ հարթել, թող նպաստի, որ գերիներն ազատ արձակվեն, թող դադարեցնի տարվող թշնամական քաղաքականությունը։ Պետք է նրանք ձեռք մեկնեն։

Ի վերջո, բացի քաղաքականից, չկա՞ նաև  խնդիր հասարակության ընկալման մեջ։ Մեր հասարակությունն այժմ պատրա՞ստ է  այդ մոտեցումների վերանայմանը։

– Երկար տարիներ, երբ չկար լարված իրավիճակ, չէր եղել դեռ պատերազմը, հասարակության մի  հատվածը դեմ չէր սահմանի բացմանը։ Իհարկե, կային նաև ազգայնականներ, որոնք այլ կերպ էին մտածում։ Բայց հիմա, երբ 44 օրվա մեջ մարդկության դեմ հանցագործություններ են կատարվել, չմոռանանք նաև, որ զոհեր եղան Հայաստանի տարածքում, իսկ ադրբեջանական անօդաչուները հասան մինչև Աբովյան քաղաք, ռմբակոծություններ, ավերածություններ, թշնամին մարդկանց  գլուխներ էր կտրում… դրանից հետո ասել՝ վերջ, մենք բարեկամ ենք՝ առնվազն զավեշտալի է։ Ամեն ինչի համար պետք են ժամանակ, պայմաններ։ Երեկ Թուրքիան մեր զինվորի գլուխն էր կտրում, մեր գերիները դեռ Բաքվում են,  կան նաև շատ անհետ կորածներ, որոնց օրգանները գուցե վաճառել են… այդքանից հետո ասենք՝ մենք բարեկա՞մ ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});