Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Չեմ կարծում՝ այսքանից հետո հնի վերադարձը հնարավոր է, անկախ նրանից, թե ինչ փաթեթավորում կունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Պարոն Խաչատրյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Սահմանադրական դատարանի որոշման շուրջ։ Փաստորեն երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղսագրվող հոդվածը համարվեց հակասահմանադրական՝ այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծված է։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում։

Ես հարցի իրավական կողմը չեմ մեկնաբանի, այդ հարցում մասնագետ չեմ։ Բայց բոլոր դեպքերում այստեղ  ավելի շատ  գերակշռում է խմբային շահի հետապնդում։ Եվ սա վկայում է  այն  մասին, որ դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի հասնենք նրան, ինչ ցանկանում ենք ունենալ մեր պետությունում։Դիմադրությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է կրում։ Նոր ուժերին հարկավոր է  ավելի համախմբված ու արդյունավետ աշխատել։ Հին ուժերը գնալով ավելի բացահայտ են գործում, ավելի են համախմբվում, ավելի են կենտրոնացնում իրենց ռեսուրսները։ Ես համենայնդեպս  չեմ գտնում, որ սա իրավական որոշում էր։

-Իշխանությունների մեղավորությունը չկա՞ այս հարցում։Պե՞տք չէր արդյոք դատաիրավական համակարգն ամբողջությամբ կարգի բերել, նոր ձեռնամուխ լինել մարտի 1-ի գործի բացահայտմանը։

-Միշտ էլ ամեն ինչ հետին թվով ավելի դյուրին է  գնահատել, բայց ընթացքը ցույց է տալիս, որ մի շարք բարդություններ են առաջ եկել, որոնց լուծման համար ժամանակ է հարկավոր։ Ստորգետնյա խութերը շատ ավելի շատ են, քան մենք ենթադրում էինք։ Կարելի է գալ այն եզրահանգման, որ անցյալին քաղաքական ու իրավական գնահատականը պատշաճ մակարդակով չի տրվել։ Դա գուցե ավելի մոբիլիզացներ նոր ուժերին։ Բայց ինչ եղել՝ եղել է։

-Նախօրեին տեղի ունեցած հինգ նախագահների հանդիպումն ինչ-որ կերպ կապվա՞ծ է  այս որոշման հետ։

-Ես կարծում եմ այդ հանդիպումները ավելի շատ հետապնդում են քաղաքական շահեր, քան Ղարաբաղի խնդրի կարգավորում։ Ես  գալիս եմ այն եզրահանգմանը, որ Ղարաբաղը նորից մնում է պատրվակ՝ իշխանության պայքարում։ Եվ դա շատ վատ է, քանի որ բացասական է ազդում և՛ իշխանության որակի վրա և՛ Ղարաբաղի հարցի օբյեկտիվ լուծման համար։

Իհարկե կարող է կապ լինել, բայց մեկ օր տարբերությամբ է տեղի ունեցել։Չեմ կարծում, որ ուղղակի կապ ունի, բայց ընդհանուր շղթայի մեջ կարող ենք դիտարկել։ Այդուհանդերձ մենք Հայաստանում ունենք այն երևույթը, երբ տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն և քաղաքական նոր մտածողությունը մի փոքր այլ է, միտված է ապագային։Քաղաքական հին սերնդին բնորոշ գիծը իշխանության համար պայքարն է, ոչ թե հանրությունն ու հասարակությունը։ Տարբեր փաթեթավորումներով դա մատուցվում է ու բնական է, որ նոր քաղաքական սերունդը անհրաժեշտ քաղաքական փորձառություն չունի, անհրաժեշտ շրջահայացություն չունի։ Դա բնական է, որովհետև հնի համակարգում նորի ձևավորումն ըստ էության արգելափակվում ու բացառվում էր։ Այս պայքարը գնալով ավելի է սրվում։ Մի կողմից մենք տեսնում ենք  բուն իշխանության համար պայքարողների կոնսոլիդացիա, հակառակ դաշտում՝ ապագայի հարցերով  մտահոգ ուժերը տարանջատված են գործում ու անհրաժեշտ համախմբում դեռևս չունենք։ Դա գնալով ակնհայտ է դառնում ու գնալով մենք ուզենք,  թե չուզենք, պետք է ընդունենք, որ սա իրականում հնի ու նորի պայքար է։ Երբ ասում են, որ նորերը եկան ու բաժանեցին, դա իհարկե մանիպուլյացիա է։ Հասարակությունը բաժանված էր, նորերը ձգտում են հասարակության միասնությանը, իսկ հներին ձեռք է տալիս պառակտվածությունը։ Իրականում շատ հետաքրքիր պայքար է գնում ու ամեն ինչ կախված է հասարակության զարգացվածության աստիճանից։Իրականում ես տեսնում եմ, որ նոր քաղաքական սերունդը անկեղծ է, հները՝ հմտացած մանիպուլյացիայի տիրապետողներ։ Ցանկացած հարց մանիպուլացնում են մի նպատակով՝ հասնել իշխանության և հետագայում այդ իշխանությունը ծառայացնել իրենց անհատական շահերին։

-Ձեր կարծիքվ ՍԴ այս որոշումն ի՞նչ անդրադարձ կունենա իշխանությունների վարկանիշի վրա ընտրություններից առաջ։

-Ես կարծում եմ, որ հասարակության մեծամասնությունը կընկալի առկա իրավիճակը։ Մի կողմից  կա անփորձ բավարար հասունություն չունեցող  քաղաքական սերունդ, որը փորձում է լուծել ապագայի խնդիրներ։ Նաև ունենք տարբեր երանգավորումներով հին քաղաքական սերունդ, որը հասարակությանը դիտում է  որպես օբյեկտ և ոչ սուբյեկտ՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։Մի կողմից կան մարդիկ, որոնք մտածում են, որ պետք է ղեկավարեն ժողովրդին, մյուս կողմից՝ նոր քաղաքական սերունդ, որը համարում է, որ իշխանության իրական աղբյուրը ժողովուրդն է։ Դրա համար առաջանում են նման խոսակցություններ՝ ժեխեր, բիոմասսա։ Հիմա շատ բան է կախված հասարակությունից, թե ինչքանով օբյեկտիվ կգնահատեն իրավիճակը։ Ես մնում եմ լավատես ու չեմ կարծում, որ այսքանից հետո հնի վերադարձը հնարավոր է, անկախ նրանից, թե ինչ փաթեթավորում կունենա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում