Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը, ով գտնվում է ՄՏԿ-ում, լուսանկարել է Ever Given նավը, որը Սուեզի ջրանցքում արգելափակվել է: Նա լուսանկարները հրապարակել է Twitter-ում:
«Ահա թե ինչպես է դա երևում Միջազգային տիեզերակայանից: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են քարշակները փորձում հսկային շարժել տեղից»,- գրել է Կուդ-Սվերչկովը:
Ավելի վաղ Սուեզի ջրանցքի վարչակազմի ղեկավարը նշել է արգելափակման նախնական պատճառները և պատմել նավը դուրս բերելու աշխատանքների մանրամասների մասին:
Մարտի 23-ին Ever Given բեռնանավը արգելափակվել է Սուեզի ջրանցքի հարավային մասում: Դրա պատճառով տեղաշարժը երկու ուղղություններով էլ ամբողջովին դադարել էր: Մարտի 27-ին նավը շարժվեց տեղից: Ներկայումս ջրանցք մուտք գործելու համար հերթի մեջ է ավելի քան 320 նավ: