Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Խորհուրդ կտամ առանց բացահայտումների որևէ մեկին դավաճան չանվանել. պետք է պարզենք՝ ինչու այդ ամենը եղավ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Դուք նախկինում կողմ էինք այս գաղափարին, կարծում եք՝  այսպիսով կստացվի՞ հաղթահարել երկրում առկա ճգնաժամը։

– Իհարկե, սա ամենալավ տարբերակն է, որովհետև երկիրը պետք է այս իրավիճակից դուրս գա։ Ժողովուրդն էլ պետք է իր ընտրությունը կատարի, ձևավորվի իշխանություն, ու այս վիճակից դուրս գանք։ Նախկինում էլ նշել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ սա ամենաճիշտ ճանապարհն է։

– Այսինքն՝ կարծում եք՝ միայն ընտրությունները բավարա՞ր են հետպատերազմյան շրջանում լարվածությունը  մեղմելու համար։

– Այո։ Եվ ամենակարևորն այն է, որ կազմակերպվեն նորմալ ու մաքուր ընտրություններ։ Ընդ որում՝ դրան պետք է հակված լինեն բոլորը։ Հիմիկվանից որոշներն ասում են, որ ընտրությունները մաքուր չեն լինելու, բայց դա ճիշտ ճանապարհ չէ։ Անհատապես բոլորը պետք է կամք ունենան անցկացնելու մաքուր ընտրություններ, որպեսզի ժողովրդի իրական կամքը արտահայտվի։

– Կան մտահոգություններ, այդ թվում նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որ այս իշխանությունները կդիմեն խախտումների։ Որտեղի՞ց նման մտահոգության պատճառ, արդյոք հարցն այն է, որ այժմ իշխանությունները չունե՞ն նախկինի նման բարձր լեգիտիմություն։

– Չեմ կարող ասել, թե որտեղից են նման մտահոգությունները։ Ես ավելի շատ կարող եմ հիմք ընդունել այն, որ նախորդ ընտրությունները մաքուր են անցել։ Մանավանդ հաշվի առնենք, որ դուրս է գալիս ռեյտինգային տարբերակը։ Այդ դեպքում խախտումներն ավելի քիչ կլինեն, կլինի զուտ քաղաքական թիմի և ոչ անհատների պայքար։ Վերահսկելու հնարավորությունն էլ շատ ավելի հեշտ է։ Իսկ առհասարակ ինձ չի թվում, որ իշխանությունները խախտումներ թույլ տան։

– Արտախորհրդարանական ուժերի մի մասն էլ դեմ է  վարչապետի կազմակերպած ընտրություններին։ Հնարավո՞ր է լինեն այլ, արտասահմանադրական գործընթացներ։

– Չեմ կարծում, մեր երկրում ոչ մի զարգացում էլ չի կարող լինել։ Նրանք, ովքեր ուզում են, որ երկրի վիճակը լավանա՝ պետք է աջակցեն, կողմ լինեն, որ նորմալ ու մաքուր ընտրություններ անցկացվեն։ Ժողովրդին անտեսելով՝ որևէ մեկը չի կարող հաջողություն գրանցել։ Իսկ  ժողովրդի կամքը որոշելու միակ տարբերակն ընտրություններն են, այլ կարծիք լինել չի կարող։

– Դուք անձամբ   մասնակցություն կունենա՞ք ընտրություններին։

Դեռ վերջնական որոշում չունեմ։ Պետք է հասկանամ՝ որ դաշտում ինչ ֆորմատով կկարողանամ ժողովրդին ավելի լավ ծառայել։ Եթե մասնակցեմ էլ ընտրություններին, իմ նպատակն այն է, որ ռեալ ու օբյեկտիվ բացահայտվի, թե ինչ է կատարվել պատերազմի ժամանակ, ով է իրական մեղավորը։ Պետք է հիմնվենք ոչ թե ասեկոսեների, այլ ճշմարտության բացահայտման վրա։ Ովքե՞ր թերացան,  ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել։ Պետք է նաև հասկանալ, թե հետագայում ինչ անենք, որ այդ ամենը չկրկնվի։ Եթե  հայտնվեմ էլ խորհրդարանում, իմ նպատակը այդ հարցերի պատասխանը ստանալն է լինելու։

– Հիմա մի մասը Նիկոլ Փաշինյանին է դավաճան համարում, ինքն էլ մեղքը բարդում է նախկինների վրա։ Ինչպե՞ս դուրս գալ այս ցիկլից։

– Ես ամբողջ կյանքում առաջնորդվել եմ անմեղության կանխավարկածով։ Խորհուրդ կտամ որևէ մեկը ժամանակից շուտ չփորձի  մեկ այլ անձի դավաճան համարել։ Այնքան են ասել, որ այդ «դավաճան» բառը առօրյա է դարձել, քիչ է մնում ողջունելիս ասեն՝ դավաճան ջան, ո՞նց ես։ Այդ բառը պետք է մեր լեքսիկոնից հանենք ու նախքան որևէ մեկին մեղադրելը՝ հանձնաժողով ու խումբ ստեղծենք,  մասնագետներ ներգրավենք ու բացահայտումներ անենք։ Միտումնավոր, թե պատահական թերացումների կամ բացթողումների մասին այդ հանձնաժողովը պետք է գնահատական տա, իսկ մենք դրանից առայժմ պետք է զերծ մնանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում