Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Քոչարյանը վաճառել է ՀՀ ինքնիշխանությունը․ նա չի պատժվում, քանի որ թելը ձգվում է մինչև Մոսկվա

Սահմանադրական դատարանի որոշումը հասարակության մոտ բացասաբար է ընդունվելու, քանի որ այդ որոշման համաձայան դադարեցվելու է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը այն հիմնական հոդվածով, որով մեղադրվում էր, այսինքն՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Գևորգ Դավթյանը՝ անդրադառնալով  Սահմանադրական դատարանի այսօր կայացրած որոշմանը, ըստ որի՝ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավավեր է ճանաչվել:

«Մենք պետք է համարենք, որ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը գոյություն չունի, հետևաբար դրա հետ փոխկապակցված բոլոր ակտերը պետք է վերացվեն: Հասարակությունը սա չի ընդունելու, որովհետև այդ հոդվածի տակ հասարակությունը տեսնում էր Մարտի 1-ը, զորքերի Երևան բերելը, ժողովրդի իրավունքների սահմանափակումը, ինչպես նաև 10 զոհերի հետ կապված փոխկապակցվածությունը, հետևաբար 301.1 հոդվածը հանելը չի կարող չառաջացնել հասարակության և շատ մասնագետների դժգոհությունը»,- նշեց Դավթյանը: Փաստաբանի խոսքով՝ առաջին հերթին խտրական վերաբերմունք է ցուցաբերվել, ավելի վաղ պետք է կայացվեր որոշում այդ հոդվածի վերաբերյալ, ոչ թե հիմա:

«Որքանո՞վ է արդարացի և արժանապատիվ ունենալ ակնհայտ հանցագործություն մարտի 1-ի տեսքով, և դրանից հետո 13 տարի շարունակ չկարողանալ բացահայտել որևէ բան այս գործի հետ կապված,- ընդգծեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը,- սա նշանակում է, որ ՀՀ-ն ճահճից դուրս գալու միտումներ ցույց չի տալիս, և արդարադատության համակարգն այս երկրում չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրը. սա ամոթալի բան է»:

Վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը նշեց, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրանքը ամենաչնչին հոդվածն էր, որով կարելի էր դատել Ռոբերտ Քոչարյանին: «Նրա գործած հանցանքներն այնքան մեծ են, որ տասը հոգու մահը, համեմատած նրա այլ հանցագործությունների հետ, շատ փոքր է. Ռոբերտ Քոչարյանը տասը տարվա մեջ վաճառել է Հայաստանը, վաճառել է Հայաստանի ինքնիշխանությունը: Եվ եթե որևէ նոր իշխանություն փորձի նրան դատել հենց այդ հոդվածով, այդ հոդվածը թելի նման կգնա ու կհասնի Մոսկվա, այսինքն՝ մենք հասկանում ենք՝ ինչու դա չի արվել և ինչու չի կարող արվել»,- ընդգծեց վերլուծաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում