Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՍԴ-ն բացեց դժոխքի դարպասները քաղաքացիական բախումների համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Տիգրան Եգորյանը:

– Սահմանադրական դատարանն այսօր (մարտի 26-ին) որոշում է կայացրել, կխնդրեի նախ իրավական լեզվով պարզաբանել՝ ինչի՞ մասին է այս որոշումը:

– ՍԴ որոշման եզրափակիչ մասն է միայն հայտնի, ՍԴ-ն ժամանակ ունի այն հրապարակելու. եզրափակիչ մասն այն մասին է, որ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը (որով մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին) ճանաչել է Սահմանադրությանը (78 և 79-րդ հոդվածներին) հակասող և անվավեր: Որոշման ամբողջական բովանդակությունը մեզ հայտնի չէ: Կանխատեսվում էր, որ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի այս հոդվածը, բայց դա բնավ չի նշանակում, որ այն հակասահմանադրական է:

– Հայտնի է, որ դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք է հայտնելու:

– Բայց դա համընկնող հատուկ կարծիք է, խոսք չկա տարբերվող կարծիքի մասին:

– ՍԴ որոշումն ի՞նչ է փոխում Մարտի 1-ի գործում, ի՞նչ է սպասվում:

– Սպասվում է, որ 301.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչված լինելու պարագայում պետք է քրեական հետապնդումը դադարեցվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Մնում են մյուս մեղադրանքները, այսինքն՝ 301.1 հոդվածի մասով գործը պետք է կարճվի, մյուս մասով՝ շարունակվի…

– Կանխատեսում էի՞ք այսպիսի շրջադարձ:

– Հեղափոխությունից ի վեր նշել ենք, որ առանցքային հարցերից են դատական իշխանության և ՍԴ ռեֆորմը՝ հաշվի առնելով, որ ո՛չ այս ՍԴ-ն, ո՛չ դատավորների մեծամասնությունը ի զորու չեն սպասարկելու Սահմանադրությամբ սահմանված սկզբունքներն ու նպատակները և դրանք երաշխավորող օրենսդրությունը, օրենքի գերակայությունը: Նրանք չեն կարող գնալ իրենց էությանը հակառակ, որը ձևավորվել է նախորդ 25 տարիների ընթացքում, նրանք չեն կարող «ինքնասպանություն» գործել: Սկսած հեղափոխության առաջին իսկ օրերից՝ զգուշացնում ենք այս մասին, բացատրում և առաջարկում ենք ռեֆորմների իրավական քաղաքականության ճիշտ և անհրաժեշտ ուղղությունները, սակայն մեր կանխատեսումները, ցավոք, բավարար հետևությունների առիթ չտվեցին:

– Հայաստանի քաղաքացուն հետաքրքրում է Սահմանադրական դատարանը արդա՞ր որոշում է կայացրել, թե՞ ոչ:

– Թերևս, ամենակարևոր հարցն է, թե որն է քաղաքացուն ուղղված ուղերձը: ՍԴ-ն տարիներ ի վեր որդեգրել է մի սկզբունք, որի համաձայն՝ իշխանության հարցը պետք է լուծվի փողոցում, և իրավունքի դատարանն այդ հարցում չի միջամտելու: Ավելի նեղ շրջանակներին հայտնի է, որ դա Գագիկ Հարությունյանի կոնցեպցիան էր, և դրա հետևորդներն էին այդ «շենքի մյուս բնակիչները»՝ ՍԴ անդամներին նկատի ունեմ: Այդ մասին բավականին անկեղծ խոսում էին հարցազրույցներում, երբ հեղափոխությունից հետո իրավունք էին ձեռք բերել խոսելու, այդ մասին Ֆելիքս Թոխյանն էր ՍԴ միջանցքներում պատմում մեզ, որ ժողովուրդը պետք է հարցը լուծի փողոցում: Սա այն հիմնական ուղերձն էր, որ Սահմանադրության 2-րդ հոդվածով սահմանված ժողովրդի իշխանության դրսևորման պրոցեսների կապակցությամբ, որը ՍԴ-ն (որ կոչված էր Սահմանադրության այդ անփոփոխ հոդվածի պաշտպանության լիակատար ու բացառիկ իրավասությամբ ու առաքելությամբ) ժողովրդին է փոխանցում՝ հույս մի՛ դրեք ինձ վրա, կռի՛վ տվեք փողոցում, եթե չի ստացվում ընտրություններով: Մարտի 1-ի գործն այն մասին էր, որ երբ ժողովուրդն ընտրությունների միջոցով իր կամքն արտահայտելուց հետո, նորից բախվելով իր իշխանությունը հաղթահարող և այդ ճանապարհին միջոցների մեջ խտրություն չդնող իշխանության կեղծիքներին, դուրս եկավ փողոց, ինչպես հորդորում էր Սահմանադրական դատարանը: Դուրս եկավ փողոց և տևական հանրահավաքների միջոցով իրացնելով Սահմանադրությամբ սահմանված իր մյուս հիմնական իրավունքները, երկրորդ հոդվածով՝ իր ընտրության իրավունքն իրացնելուց հետո դուրս եկավ փողոց և պահանջում էր, որ իր կողմից իշխանություն ձևավորելու առանցքային իրավունքը հարգվի: Այս պահանջը իշխանության կողմից հեղվեց արյամբ, գնդակահարվեցին մարդիկ:

Դրանից հետո 10 տարի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը թմբիրի մեջ էր: 2018-ին կուլմինացիոն պահն էր, երբ կուտակված էներգիան դուրս հորդեց, և մենք ականատես եղանք հեղափոխական գործընթացներին, որոնք բերեցին իշխանափոխության: Այդ ժամանակահատվածից ի վեր՝ սկսեց արդյունավետ քննություն իրականացվել Մարտի 1-ի գործով, ըստ էության՝ դա այն մասին էր, որ այդպիսի իրադարձություններ և այդպիսի միջամտություններ՝ մահաբեր ուժի այդպիսի կիրառություն ժողովրդի նկատմամբ, ժողովրդի սահմանադրական իրավունքների նկատմամբ, անթույլատրելի է, և այն գործադրած պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և այդ պատասխանատվությունը լինելու է անխուսափելի թեկուզ 5 տարի, 10 տարի հետո, թեկուզ 15 տարի հետո: Մարտի 1-ի գործը նաև խորհրդանշանակ ուղերձ ուներ ժողովրդին, որ ժողովրդի իշխանության նկատմամբ ոտնձգությունները վաղ թե ուշ պատժվելու են:

Այսօր այս որոշմամբ ՍԴ-ն ոչ միայն վերահաստատում է նախկինում իր ձևավորած և պարբերաբար արտահայտած այն ուղերձը առ այն, որ 2-րդ հոդվածով իշխանության ձևավորման իրավունքի իրացման հարցը լուծեք փողոցում, այլ նաև վերահաստատում է և խորացնում հետևյալը՝ որ այդ դեպքում ձեր նկատմամբ բռնությունների հարցերը ևս պետք է լուծեք ինքնուրույն: Ըստ էության, սա չափազանց վտանգավոր մի գիծ է, որը ՀՀ ՍԴ-ն այսօր քաշելով, ՀՀ-ում ստեղծում է մի իրավիճակ, երբ ՀՀ ժողովուրդը զրկված է ժողովրդավարության իր բոլոր զենքերից, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ, ու մեն-մենակ է փողոցում, տանը, հանրապետությունում իր նկատմամբ ոտնձգություն իրականացնող ներքին հրոսակախմբերի դեմ պայքարում:

– Ես ձեր պատկերավոր նկարագրությունից մի հետևություն արեցի, որ ՍԴ այսօրվա որոշումն արդարացնում է 2008թ. մարտի 1-ին հանուն իշխանության արյան հեղումը:

– Այո՛, այն թույլատրում է հաղթահարել ժողովրդի իշխանությունը ցանկացած գնով և ցանկացած միջոցով, այն, ըստ էության, բացում է դարպասները միգուցե նաև քաղաքացիական բախումների համար: Եթե պաթոսով խոսենք, այն բացում է դժոխքի դարպասները:

– Իսկ ինչպե՞ս պետք է բացատրվի, թե ինչու էին զինված ուժեր բերվել Երևան և գործարկվել:

– Փաստորեն, ՍԴ-ն մեզ այսօր պատմում է, որ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը և այն երաշխավորող օրենսդրությունն անզոր են ժողովրդի հանդեպ մահաբեր ուժի կիրառության կապակցությամբ, և ՀՀ-ն, ըստ էության, զրկված է իր սուվերենության բաղադրիչից, ժողովուրդը չէ այստեղ միակ իշխանության կրողը և ժողովրդի իշխանությունը պաշտպանված չէ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում