Տեղեկություն է տարածվել, որ մարտի 25-ին հանդիպում են ունեցել Հայաստանի նախկին երեք նախագահները, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Հանդիպման մասին տեղեկությունը բարձրաձայնել է առաջին նախագահի խոսնակը՝ նշելով, որ քննարկվել են արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, Արցախում իրողություններն ու հետագա զարգացումների հեռանկարները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ: