Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լեֆորտովոյի ԿԳԲ-ի նկուղում եմ եղել, ու անհասկանալի է՝ Ռուսաստանի ու Պուտինի ստրուկ լինելն այդ մարդկանց ի՞նչ է տալիս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, ՌԴ Պետդուման մարտի 24-ին ընդունել է օրենք, որով ՌԴ նախագահ Պուտինը ստանում է 2024 թվականից հետո էլ նախագահ առաջադրվելու հնարավորություն՝ Սահմանադրության փոփոխության հիմքով զրոյացնելով մինչ այդ եղած իր ժամկետները: Այլ կերպ ասած, հաշվի առնելով Պուտինի տարիքը՝ 68, Պետդուման նրան տալիս է ցմահ նախագահության հնարավորություն։ Ի՞նչ իրավիճակ է ստեղծվում սրանով։

Պուտինին քաղաքական դեմք սարքել և սարքում են Թրամփի նման «տարգաշն» ու Բայդենի նման տարիքով մարդը, ով, ի դեպ, հաղթեց միայն Թրամփի աշխարհաքաղաքական «ապուշությունների» շնորհիվ։ Նմանատիպ մարդիկ են ստեղծում Պուտին։ Չինաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները իրենց վրա են վերցրել աշխարհի անվտանգությունը։ 5 տարի առաջ ասել էի, որ Թրամփը կլինի ԱՄՆ վերջին ուժեղ նախագահը։ Հենց նրանք ստեղծեցին աշխարհում Պուտինի նման հզոր դեմք։ Պարզ է, որ այդ դեմքի անունն այսօր կապված է Ռուսաստան պետության հետ։ Պուտինը մարդ չէ, ով մնում է երկու ժամկետով, նրա անունն արդեն ասոցացվում է նախագահ ու Ռուսաստան միավորների հետ։ Իսկ դա արեց աշխարհը։ Ամենամեծ վտանգն այն է, որ Ռուսաստանն ու Չինաստանը աշխարհի անվտանգությունը վերցնում են իրենց վրա, իսկ արդյոք ԱՄՆ-ը կհանձնի՞ աշխարհում իր ունեցած քաղաքական տարածքները։ Կսկսվի տուրբուլենտ մի շրջան, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Կվերանան ահռելի մեծ քանակությամբ փոքր երկրներ։ Պուտինի հզոր լինելու վերջին ապացույցն էլ այն էր, որ երկու երկրում՝ Հայաստանում ու Ադրբեջանում, զոհվեց 10-20000 մարդ, ՆԱՏՕ-ի զենք, ահաբեկիչներ, ու ոչ մի արձագանք, բայց Նավալնու փորլուծության թեմայով սանկցիաները չեն դադարում։ Մենք այսօր ահռելի մեծ վտանգի առաջ ենք, որովհետև ԱՄՆ-ը հենց այնպես չի հանձնվի, կսկսի խփել տարբեր կետերի։ Նա երբեք չի հանձնի աշխարհի անվտանգությունը Ռուսաստանին ու Չինաստանին՝ ինչպես որ առաջարկվեց երեկ։ Մենք հիմա չենք քննարկում լավը կամ վատը, այլ թե ինչպես այս ամենից փրկվի Հայաստանը։ Իսկ Հայաստանը կարող է փրկվել, եթե մարդկային կապիտալ ներդնի, ուղեղի կենտրոններ, որ հզոր պետություններն էլ կարողանան խորհուրդ հարցնել։ Միայն այդ ձևով կարող ենք ստիպել մեզ հարգել, ոչ թե ավելի լավ վարչապետով ու նախագահով։ Նրանց հանդեպ վստահությունն ու հավատն ամբողջությամբ կորած է։ Ենթադրենք, Նիկոլը սխալ էր, բայց գեներալիտետը ոտքի կանգնեց միայն այն ժամանակ, երբ «Իսկանդերի» պատմությունը եղավ, «Իսկանդեր», որը չէր կրակել։ Բայց ես թքած ունեմ այդ «Իսկանդերի» վրա, արժեքները փոխվել են այսօր։ Կրկնում եմ՝ Ռուսաստանը այսօր դարձել է մի երկիր, որն ամբողջությամբ կապված է Պուտին անվան հետ։

– Դա մեզ համար իրավիճակ փոխո՞ւմ է։ Այսինքն՝ Պուտինի մնալը կամ գնալը մեզ վրա անդրադարձ ունենո՞ւմ է։

– Մեծապես կախված է մեզանից։ Ես նոր եմ եկել Ռուսաստանից, տարբեր հանդիպումներ եմ ունեցել։ Հզոր երկիր ու շատ ժողովուրդներ ունենալն ահռելի մեծ գործ է։ Դու պետք է մյուս փոքր ժողովուրդներին ընդունես հավասար քո ժողովրդի հետ։ Այսօր Ռուսաստանը խաղաղապահ է այստեղ, և շատ հետաքրքիր է, թե ինչ ուղղություն պետք է լինի, ինչպես պետք է զարգանան իրադարձությունները, որ ինքը խաղաղապահ էլ մնա։ Դա կարող է դառնալ աշխարհի տարբեր կենտրոնների՝ իր դեմ սահմանվող սանկցիաների պատճառ։ Մենք հիմա պայքարում ենք, որ աշխատի այստեղ նաև ՄԱԿ-ը։ 3-4 երկիր թող ապահովեն մեր անվտանգությունը, դա կլինի Ֆրանսիան, Գերմանիան, թե այլ՝ կարևոր չէ։ Ի դեպ, դա պետք է անեն՝ չխառնվելով մեր ներքին գործերին՝ մարդու իրավունքներին ու քաղաքականությանը։ Աբսուրդ կլինի այսօր գնահատել՝ Պուտինի մնալը Հայաստանի համար լավ է, թե վատ։ Հինգ տարի առաջ ասում էի, որ Թրամփը կլինի մի մարդ, ով աշխարհն իր հիմարությամբ կփոխի։ Ու հենց այդպես էլ եղավ։ Հիմա մի մտածեք՝ ինչու է Պուտինը մնում, աշխարհը, հզոր երկրներն են ստիպում, որ Պուտինը մնա։

– Ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների որակն այս պահին, ի՞նչ կարող են անել իշխանությունները, որ դեռ չեն անում։

Խնդիրն իշխանությունների անելիքը չէ։ Ինչի՞ համար քեզ հետ ընկերություն անել։ Դու կցանկանաս, չէ՞, խելացի պատգամավորի հետ զրուցել, որը ճիշտ ուղղություն ցույց կտա։ Եթե նախկինում առաջնորդների  մոտ հավաքվում էին հայտնի դեմքեր՝ մտավորականներ, թեկուզ և լրագրողներ, այսօր իրավիճակը փոխվել է՝ հավաքվում են շուկաների տերերը… հասկանո՞ւմ եք արժեքները ոնց են փոխվել։ Այդ մասսան ի՞նչ որակի հարաբերություններ կարող է հաստատել Ռուսաստանի նման հզոր պետության ղեկավարության հետ, որ իրենք խորհուրդ հարցնեն այս փոքր երկրից։ Նախկիններին էլ չեմ ուզում անդրադառնալ, իրենց թալանած օբյեկտները հիմա վարձով են տալիս։ Ո՛չ հինն է մի բան, ո՛չ նորը։ Զրուցում ես ու հասկանում ես, որ հնի ու նորի արժեքները չեն փոխվել։ Ինչո՞ւ Ռուսաստանի համար կա Մագնիտսկու ցուցակ, իսկ այստեղ՝ ոչ։ Եթե մեղավոր են, ո՞րն է տարբերությունը։ Բայց չէ՝ այսօր մեղավորները իրենց գումարները ծախսում են թանկ փաստաբանների, գովազդների ու մամուլում ելույթներ ունենալու վրա։

– Ինչո՞ւ է Հայաստանում ամեն նոր իշխանություն ու ամեն նոր ընդդիմություն ձգտում էլ ավելի հաճոյանալ Ռուսաստանին ու ՌԴ նախագահին։ Հատկապես Ձեզ եմ այս հարցը տալիս, քանի որ եղել եք Պուտինի ամենակոշտ քննադատն ու հայտնվել անգամ ռուսական ԿԳԲ-ի նկուղում։

– Ես Լեֆորտովոյի ԿԳԲ-ի նկուղում եմ եղել, ու ինձ համար անհասկանալի է՝ Ռուսաստանի ստրուկ լինելն այդ մարդկանց ի՞նչ է տալիս։ Ի՞նչ տաղանդի շնորհիվ էր երկրի նախագահը ռուսական հզոր ԱՖԿ սիստեմում պաշտոն ստացել։ Այնքան զարմանալու բաներ կան։ 90-ականներին Հայաստանում հաց չկար, բոլորը գիտեն, թե ինչպես էինք Հայաստան սնունդ բերում… այսօր այդ տականքների մտածելակերպը ես չեմ հասկանում։ Պուտինը նախկինում ուժային էր, այսօր համաշխարհային քաղաքական դեմք, բայց նորից ստրատեգ չէ։ Նա արդեն դարձել է այն հզոր դեմքը, որին ընդունում է աշխարհը։ Պուտինը կլինի, Թրամփը, թե մեկ ուրիշը՝ մարդկանց պետք է գնահատել իրենց պրոֆեսիոնալիզմով։ Մեզ հետ պետք է հաշվի նստեն ու՝ ոչ փողով։ Հզոր երկրի հետ խոսել է պետք, հոգևոր կապը սանկցիաների չի ենթարկվում։ Պուտինի մնալն արդեն անձի հարց չէ։ Հայաստանում արդեն օրինաչափություն դարձավ Պուտինին հաճոյանալը։ Ես դա չեմ հասկանում։ Ռուսաստանը սիրում է իմպերիա լինել, իր իշխանությունը տարածել, իսկ դու ի՞նչ ես անում դրա դեմ։ Մտածել է պետք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում