Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Վտանգված է Արցախի ու Հայաստանի գոյությունը․ նախկին նախագահները քննարկել են երկրի ապագայի հարցը

«Վերջին զարգացումների հետևանքով մենք հայտնվել ենք այնպիսի եզրագծի, որ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ մտահոգ են մեր երկրի ապագայով, կարող են և պետք է հանդիպեն՝  մի կողմ դնելով նախկինում ունեցած բոլոր հակասությունները: Մենք ըստ էության գտնվում ենք փակուղում, Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը օր օրի ավելի է խորացնում այդ փակուղին, և նախկին նախագահները պետք է այս փակուղուց դուրս գալու ճանապարհներ որոնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպմանը և չբացառելով, որ այդ կարգի հանդիպումներ կրկին կլինեն:

Մեր զրուցակցի խոսքով՝ ներքաղաքական զարգացումներն այլևս էական չեն, երբ խաղաքարտին են դրված Արցախի լինելիության և մեր պետության ապագայի խնդիրները. «Ով կգա իշխանության, ինչպիսին կլինի այդ իշխանությունը՝ կոռումպացված, թե ոչ, այդ բոլոր հարցերը երկրորդ պլան են մղվում, երբ պատերազմ է, երբ դրված է լինելիության խնդիր: Մենք միշտ էլ կարող ենք ոտքի կանգնել և մեր ներքին խնդիրները լուծել, բայց դրա համար պետք է լինի մի կարևոր նախապայման՝ պետք է լինի պետությունը, պետք է լինի Արցախը: Էլ չեմ ասում, որ հանդիպած քաղաքական գործիչները լինելու են տարբեր քաղաքական ճամբարներում, ուստի անտեղի կլիներ ներքին զարգացումների մասին խոսելը. դա կվերածվեր վեճի, ոչ թե քննարկման»:

Իրավապաշտպանը նկատեց, որ երեք նախկին նախագահներն էլ ներքաղաքական զարգացումներին ակտիվ մասնակցում են. «Իզուր է հանրությանը թվում, թե Լևոն Տեր-Պետրոսյանի հաղորդագրությունները կարճ են. դրանք շատ տարողունակ են, շատ բովանդակալից են և քաղաքական օրակարգ են ձևավորում: Նրա բոլոր երեք հաղորդագրություններն էլ վերաբերել են մեր լինելիությանը»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, Վարդան Հարությունյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանին 2018-ից հետո ձևավորված իշխանությունները ներքաշեցին ներքաղաքական դաշտ և ստիպեցին վերադառնալ քաղաքականություն. «Սերժ Սարգսյանի պարագան մի քիչ այլ է. նրան մեր հանրությունն ընդհանրապես մերժեց: Նման մեծ մերժումից հետո ցանկացած քաղաքական ուժ, որպես կանոն, պետք է ասպարեզից հեռանար: Բայց նա ասպարեզից չհեռացավ ոչ թե այն պատճառով, որ կենսունակ է, այլ այն պատճառով, որ Փաշինյանի իշխանությունը որպես իր հիմնական ախոյան և թիրախ շարունակեց նրանց պահել: Փաշինյանը բանավիճում էր մահացած քաղաքական ուժի հետ և իր այդ բանավեճերով վերակենդանացրեց այդ քաղաքական ուժին, բերեց հրապարակ և այսօր էլ այդպես է շարունակում: Քանի որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանավարումը մեր հանրության հիշողության մեջ մնացել է որպես բացասական երևույթներ, Նիկոլ Փաշինյանը փորձելու է այդ բացասականի վրա շեշտը դնելով մեր հանրության մեջ իր նկատմամբ համակրանք առաջացնել: Հանրությունը, սակայն, այդքան միամիտ չէ, որպեսզի երկրորդ անգամ գնա նույն ճանապարհով և հայտնվի նույն փոսում: Նախկիններն այսօր գտնվում են հրապարակում և օրակարգ են թելադրում Փաշինյանի վարած ապաշնորհ, տապալված քաղաքականության հետևանքով»:

Վարդան Հարությունյանը առանձնացնում է այս երկուսից Լևոն Տեր-Պետրոսյանին. «Նա 2008 թվականից հետո ներկայացրած հայտով շարունակում է մնալ մեր քաղաքական առանցքային դեմքերից մեկը: Մենք մերժեցինք արժանապատիվ խաղաղության գնալու նրա ճանապարհը և ընտրեցինք ուժերի, որոնք մեզ բերեցին ջախջախիչ պարտության»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում