Արտահերթ ընտրության մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո Հայաստանում քննարկվում է հարցը, թե ինչ օրենսդրությամբ պետք է գնալ ընտրության՝ եղած օրենսգրքո՞վ, թե՞ Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի:Ընտրական օրենսդրության և սահմանված խաղի կանոնների հարցը անշուշտ հույժ կարևոր է, քանի որ դրանցով է նաև որոշվում, թե ինչ սողանցքներ են թողնվում, այսպես ասած, հին քաղաքական մշակույթի և «ավանդույթների» դրսևորման համար: Մյուս կողմից, սակայն, մտածել, թե այդ ամենը կախված է օրենսդրությունից միայն, կլինի ինքնախաբեություն: Այս և այլ զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ: