Thursday, 22 04 2021
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան
Մենք հսկայական պոտենցիալ ունեցող ազգ ենք․ անպայման ողջ ենք մնալու
Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
Սյունիքի դեպքերի շահառուներ կան․ սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով
Դատախազության աշխատակիցները չեն ուզում պոկվել իրենց աթոռներից և իջնել ժողովրդի մոտ. Մինասյան
«Սյունիքը հետաքրքիր է ոչ միայն մեր, այլ նաև ԱՄՆ-ի համար». ԱՄՆ դեսպանի ուշագրավ այցը Սյունիքի մարզ
Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների արտադրության ծրագրից
ՀՀ կառավարությունը նոր միջոցներ հատկացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած քաղաքացիներին
Հրամանատարությունը բարձր է գնահատել Կոսովոյում հայ խաղաղապահների վարժանքները

Բալայան-բալասանյանները երբեք չեն սովորում գոնե մեր սխալների վրա․ մեր տհասության սահմաններն է պետք ճշտել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

– Պարոն Հայրապետյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ առաջընթաց կա։ Նա նշել է, որ աշխատանքային խմբերը հիմնականում քննարկում են երկաթգծի և ավտոճանապարհների հարցերը, սակայն խոսքը խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը և ի՞նչ կարծիք ունեք խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված։

– Ընդհանրապես ցանկացած հաղորդակցություն գերադասելի է դրա բացակայությունից: Եթե 30 տարվա ընթացքում մենք չենք զորել արդիական ու այլընտրանքային կապուղիներ ստեղծել, ապա խորհրդային ժամանակների կապուղիների վերագործարկումը նույնպես ընդունելի է, եթե այն չվտանգի մեր հետագա զարգացումը: Խնդիրն այստեղ միանգամայն այլ է. արդյո՞ք մենք ընդունում ենք, որ քաղաքակիրթ աշխարհի դեմ տոտալ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանն է այն հուսալի երաշխիքը, որն ունակ է ապահովել կապուղիների անխափանությունը: Ով իշխում է ճանապարհներին, նա իշխում է տվյալ տարածաշրջանը: Վրաստանից վտարված, Ադրբեջանը Թուրքիայի հետ կիսելու հույսեր փայփայող և միայն Հայաստանի երկաթուղին զավթել կարողացած Ռուսաստանն ունի՞ այնքան ներուժ, որ տարածաշրջանային այդպիսի ռազմավարական պրոյեկտների իրականացում ստանձնի թեկուզ իր եղբայրական Թուրքիայի հետ համատեղ: Կարծում եմ՝ չունի: Բայց մեծ ախորժակ ունի, թեև միայն ռուսերենում կա այս արտահայտությունը՝ «В России две беды: дураки и дороги» («Ռուսաստանը երկու դժբախտություն ունի՝ հիմարները և ճանապարհները»):

– Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող ճանապարհների վերաբացումը, առհասարակ ապաշրջափակման գաղափարն ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ Հայաստանը կարող է  շահած դուրս գալ դրանից, թե՞ կան ռիսկեր։

– Օրերից մի օր, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհները գործելու են. խնդիրը, կրկնեմ, այն է, թե ո՛վ է վերահսկում դրանք: Ճանապարհների վերահսկողությունն ուղիղ համեմատական է պետության անկախության աստիճանին: Իր մասով լուրջ անհանգստություն արդեն իսկ ցուցադրել է Վրաստանը: Իսկ թե Հայաստանը որքանո՞վ շահած դուրս կգա ռուս-թուրքական այս պրոյեկտից, կախված է ոչ միայն այն բանից, թե մե՞նք ենք վերահսկում դրանք (ինչը գրեթե բացառված է, և մենք դրանով կկորցնենք ամենաթանկից՝ անկախությունից ևս մի կարևոր հատված), այլև նրանից, թե ի՛նչ ենք պատկերացնում «շահ» ասելով: Ըստ իս, սկզբնական շրջանում Հայաստանը ևս տնտեսական որոշ շահավետ վիճակ կունենա, բայց կարճ ժամանակ անց կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի հումքային աղքատ կցորդը՝ էժան աշխատուժով և արտագաղթող բնակչությամբ:  Դատապարտված են այն ազգերը, որոնք իրենց հայրենիքը չափում են առաջին հերթին դրամական շահով: Եթե մենք ունենայինք բազմապրոֆիլ անվտանգային համակարգեր, այլ ոչ թե ռուսական կցորդներ, ապա զգուշանալու կարիքը մեծ չէր լինի, գուցե հնարավոր լիներ նույնիսկ ողջունել:

– Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը վստահ է, որ առնվազն ԼՂԻՄ-ի նախկին սահմանները վերականգնվելու են։ Ունե՞ք նման վստահություն։

– Մեր 30-ամյա զրկանքները, մեր հազարավոր զոհերը, մեր երկրի հյուծումը մի՞թե նրա համար էին, որպեսզի վերադառնայինք խորհրդայինի իրավիճակին, թե՞ որպեսզի Ռուսաստանը «Գաբալայից» 2013-ին ամոթահար վռնդվելուց հետո կրկին կարողանար 2020-ին վերադառնալ Ադրբեջան: Արցախի սահմանները ճշտելուց առաջ մեր տհասության սահմաններն է պետք ճշտել: Այդ քարտուղարն առանց հասկանալու պարզապես կրկնել է ռուսների տված հուսադրումը, ինչպես ժամանակին մեր հավատավոր ժողովրդի առջև կրկնեցին Զորի Բալայանն ու Սիլվա Կապուտիկյանը, երբ Մոսկվայում նրանց այն հարցին, թե կարո՞ղ ենք գոնե փոքրիկ հույս ունենալ Արցախի հարցում, պատասխանել էին. «Ինչո՞ւ փոքրիկ, հակառակը՝ մեծ և կարմիր»: Թե՛ մեծը, թե՛ մանավանդ մեր արյան կարմիրը մենք ունեցանք: Ցավալին այն է, որ բալայան-բալասանյանները երբեք չեն սովորում գոնե մեր սխալների վրա: Եվ առ Ռուսաստանն ունեցած այդ կույր ու բութ «հավատքը» մեր ժողովրդին ու պետությունը տանում են դեպի կորուստներ ու կորուստներ: «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին ծաղիկը ճոճք է թվում, աշխարհը՝ երանավետ բուրաստան»,- կասեր Բակունցը:

Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով, և որ զորակոչ չկա: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ստացվում է, որ այլևս Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ՞։

– Այդպես էլ պետք է ստացվեր վերջաբանը. արցախցիների նույնիսկ անվտանգության երաշխավորի կարգավիճակը խլվեց Հայաստանից: Իսկ դա նշանակում է, որ կա՛մ Ռուսաստանն ինչ-որ բանի դիմաց կրկին կվաճառի Արցախից մնացած հատվածը ևս՝ բնակչությանը Ռուսաստան տեղափոխվելու «երանավետ» անձնագրեր բաժանելով, կա՛մ մենք կհասկանանք այս վայրենի խաղը և վերջապես կկատարենք մեր քաղաքակրթական ու անվտանգային ընտրությունը: Հայաստանի դեմ որպես շանտաժի միջոց կօգտագործվի պատանդառված Արցախի ու արցախցիների անվտանգության հարցը՝ մեզնից խլելով պետականության վերջին փշրանքները: Սակայն վհատվել պետք չէ. ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ մանավանդ աշխարհում միայն Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը չեն, որ կարողանան իրականացնել իրենց բարբարոսական ծրագրերը՝ այս անգամ էլ Կարսի պայմանագիրը «3+3» կամ մեկ այլ անվամբ կոչելով: Աստված պահպանի Հայաստանը, Ամերիկան և քաղաքակրթական մեր բոլոր դաշնակիցներին: Բայց մենք էլ չզլանանք պահպանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});