Բիթքոինի փոխարժեքն ընկել է մինչև 50.7 հազար դոլար: CoinDesk ծառայության տվյալներով՝ կրիպտոարժույթը մեկ օրում էժանացել է 10.88%-ով:
Մարտի 24-ին, սակարկության ժամանակ, կրիպտոարժույթը թանկացել է՝ գերազանցելով 55 հազար դոլարի նշագիծը: Դա տեղի է ունեցել Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի հաղորդագրությունից հետո, որում նա հայտնել է, որ ընկերության էլեկտրական մեքենաներն այժմ կարելի է գնել բիթքոիններով: