Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մոսկվան շեղում է Հայաստանի ուշադրությունը՝ արհեստականորեն սրելով իրավիճակը Սյունիքում

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է ՌԴ պաշտպանության նախարարի հետ և ԳՇ պետի հետ: Այս մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է նաև Սյունիքի անվտանգության հարցը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ եթե այդ հարցը քննարկվել է, դա հուշում է մեկ բան՝ Ռուսաստանն ուզում է Հայաստանի ուշադրությունն առավելագույնս շեղել Արցախից, արհեստական լարվածություն է ստեղծում՝ Սյունիքի հետ կապված, որ մեր ուշադրությունն Արցախից տեղափոխվի Սյունիք:

«Սյունիքի գյուղերը մոտ են ադրբեջանական զորքերին, պարզ է, որ այդ խնդիրը պետք է լուծվի, բայց Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է, և եթե Թուրքիան հավակնություններ ունի Սյունիքի առումով, վստահեցնում եմ՝ և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը զորքեր կմտցնեն այստեղ՝ առանց մտածելու: Ղարաբաղի հարցը վիճելի էր, տարածքային վեճ, ինքնորոշման խնդիր և այլն, Մինսկի խումբ կա, բայց եթե բուն Հայաստանին սպառնացող վտանգներ լինեն, մեզ միանշանակ կաջակցեն: Ռուսաստանը «отвлекающий маневр» է անում, իբր ուզում են Սյունիքը մեզանից խլել, և դա անում է, որպեսզի մենք մեր ուշադրությունը շեղենք Արցախից: Ցավում եմ, որ այդ խաղերի մեջ Ռուսաստանը կա»,- նշեց Գրիգորյանը:

Թե ինչու է Ռուսաստանը մտնում այդ խաղի մեջ, քաղաքագետի կարծիքով, ՆԱՏՕ-ին թուլացնելու համար. «Այսօր Ռուսաստանի համար բարդ է ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ: Ռուսաստանի իշխանությունները շատ են վատացրել հարաբերությունները Արևմուտքի հետ և նրանց գերխնդիրը Արևմուտքը թուլացնելն է, և այստեղ Թուրքյաին դերը ֆանտաստիկ մեծ է»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ռուս-թուրքական հարաբերությունները մի կետում ջերմ են, մյուս կետում՝ փոխհրաձգություններ են, քաղաքագետը նշեց. «Դա այդպես է, քանի որ և Թուրքիան և Ռուսաստանը կոշտ ավտորիտար ռեժիմներ են, ավտորիտար ռեժիմների ժամանակ արժեքները հաշվի չեն առնվում, կան միայն շահեր, և որտեղ շահերը համընկնում են, համագործակցում են, որտեղ չեն համընկնում, «կրակում են»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում