Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Օնիկ Գասպարյանին հնարավորություն է տրվել և նա պարտավոր է զեկույցը ներկայացնել հանրությանը

Վենետիկի հանձնաժողովը ԸՕ-ի վերաբերյալ իր կարծիքը կհայտնի ապրիլին: Դա հույսեր է ներշնչում, բայց երաշխիք չէ, որ ընտրություններն անխոչընդոտ կընթանան: Կառավարող ուժի ներսում դեռևս խմորումներ են գնում ԸՕ շուրջ, սպասենք՝ տեսնենք կփոխվի, թե չի փոխվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը:

«Հանուն հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը կարծիք հայտնեց, որ համամասնական ընտրակարգին անցումը դեռ վաղուց պետք տեղի ունենար. «Ձայն բերողի արատավոր ինստիտուտի առկայությունը հիմնականում պայմանավորված էր մեծամասնական ընտրակարգի գոյությամբ»,-նշեց Խալաթյանը:

«Արդար Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Պողոսյանը հավելեց, որ համամասնական ընտրակարգին անցնելը մեկ քայլ առաջ կլինի:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ արտահերթ ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի մարի:

Նախօրեին ԱԺ-ն ռազմական դրությունը վերացնելու մասին որոշում կայացրեց, այսօր էլ ԱԺ-ն ընդունել է ԲՀԿ պետական դավաճանության մասին օրինագիծը:

Խալաթյանի դիտարկմամբ՝ ռազմական դրության չեղարկումը ճիշտ քայլ էր, քանի որ ռազմական դրության պահպանումը կարող էր դիտարկվել որպես իշխանության թուլության նշան: «Ինչ վերաբերում է պետական դավաճանության մասին օրինագծին, իշխանությունը պետք է վեր կանգնի քաղաքական սադրանքներից և չմերժի այդ օրինագծի ընդունումը»,- ասաց Խալաթյանը:

Զինված ուժերը պետք է զեկույց պատրաստեն պատերազմի մասին՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ. այս մասին այսօր հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Սամվել Պողոսյանը նշեց. «Շատ կարևոր է, որ Զինված ուժերը զեկույց պատրաստեն պատերազմի մասին: Տեսնում ենք, որ Օնիկ Գասպարյանն այսօր ընդդիմադիր է դարձել, այս իշխանության մարդը չէ, հետևաբար, եթե այս իշխանությունները իսկապես դավաճանության մեջ մեղք ունեն, ինչպես որ նրանց մեղադրում են փողոցում պայքարող որոշ ընդդիմադիրներ, դա շատ հեշտ կլինի բացահայտելը, քանի որ նա ամեն ինչի ականատեսն է եղել: Իշխանությունը հիմա նրան հնարավորություն է տվել զեկույց կազմել և ներկայացնել հանրությանը, թե ինչ է եղել իրականում ( հավանաբար իշխանությունները վստահ են, որ իրենք մեղք չունեն): Դա կարևոր քայլ է, որպեսզի իմանանք, թե իրականում ինչ է եղել:

Այսօր դավաճանություն բառն այնքան է էժանացել, որ այն սովորական բառ է դարձել, բայց պետական դավաճանությունը ամենամեծ հանցանքն է, պետական դավաճաններին չպետք է ների ոչ ոք ոչ մի տեղ: Իսկ հիմա աջ ու ձախ միմյանց մեղադրում են դավաճանության մեջ, եթե հավատանք ստացվում է, որ ազգի 95 տոկոսը դավաճան է:

Պետական դավաճանության մասին օրինագիծը շատ կարևոր է, մյուս ուժերը չպետք է տրվեն նրան, որ եթե ուրիշ կուսակցություն է առաջարկել դեմ գնան, եթե լավ բան է առաջարկվում, պետք է կողմ լինել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում